Վարչապետն այցելել է Գարեգին Չուգասզյանին. նա դադարեցրեց հացադուլը (լուսանկարներ)
Հասարակություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին, որն արդեն 31 օր հացադուլ էր անում։
Հանդիպումից հետո Փաշինյանը գրել է. «Ուրախ եմ տեղեկացնել, որ Մատենադարանի մոտ քիչ առաջ տեղի ունեցած մեր հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը»։
Այսօր ավելի վաղ վարչապետը հեռախոսազրույց էր ունեցել Գարեգին Չուգասզյանի հետ եւ նրան խնդրել դադարեցնել հացադուլը:
Նշենք, որ օրերս «Հիմնադիր խորհրդարանի» նախագահին հանդիպել եւ նման հորդոր էին հնչեցրել նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես նաեւ Գարեգին Բ կաթողիկոսը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան