Մարուքյանի համար խմբակցության ղեկավարի հարցը շատ փոքր հարց է
Քաղաքական
Ազգային ժողովի պատգամավոր էդմոն Մարուքյանի համար խմբակցության ղեկավարի հարցը շատ փոքր հարց է։ Նման տեսակետ հայտնեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգաավոր էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ իր համար կարևորը ոչ թե խմբակցության ղեկավարի հարցն է, այլ այն, որ բոլոր հարցերը խմբակցությունում ընդունվեն կոնսենսուսով։
Մարուքյանը շեշտեց, որ այդ ամենով հանդերձ, այս պահին խմբակցությունում ընթանում են խմբակցության ղեկավարի ընտրության վերաբերյալ քննարկումներ։
Հիշեցնենք, որ մամուլն այսօր գրել էր, որ Խորհրդարանի ԵԼՔ խմբակցությունը դեռ ղեկավար չունի։ «Բանավեճն» ընթանում է Էդմոն Մարուքյան-Լենա Նազարյան տանդեմում։ Թիմն սպասում է Արամ Սարգսյանին, սակայն մինչ այդ ևս մեկ դիսկուրս է սկսվել ԵԼՔ -ում․ Էդմոն Մարուքյանին առաջարկվել է դառնալ մեկ կուսակցություն և այդպես գնալ ընտրությունների, նա չի համաձայնել, «ՔՊ»-ն ասել է, որ իրենք միայնակ կգնան։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»