«Կանադա-Մեքսիկա-ԱՄՆ 2026» պատվիրակությունը հանդիպեց ՀՖՖ ղեկավարության հետ
Սպորտ
Երեկ առավոտյան Հայաստան ժամանեցին «Կանադա-Մեքսիկա-ԱՄՆ 2026» ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության հայտ ներկայացրած երկրներից կազմված պաշտոնական պատվիրակություններից մեկը՝ հայտնի համանախագահ Սթիվ Ռիդի գլխավորությամբ, որը նաև Կանադայի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է: Նրան ուղեկցում էին Բրայան Ռեմեդին՝ ԱՄՆ-ի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ադմինիստրատիվ տնօրեն, Սանդրա Գեյջը՝ Կանադայի ֆուտբոլի ֆեդերացիայի Մարքեթինգի բաժնի ղեկավար և Ինիգո Ռիեստրան՝ Մեքսիկայի Ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր Տնօրենի տեղակալ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:
ՀՖՖ ղեկավարության հետ հանդիպման ընթացքում համանախագահ Ռիդը և իր գործընկերները ներկայացրեցին հյուսիսամերիկյան երկրների միասնական հայտի կարևորագույն կետերը, տվյալ միջոցառման անցկացման իրենց տեսլականը և պատկերացումները: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը բարձր գնահատեց մտահղացումները, նորարարությունները և համաշխարհային ֆուտբոլային ընտանիքի բոլոր անդամների համար ակնկալվելիք արդյունքները, որոնք դրված են հայտի հիմքում:
Այնուհետև, հյուրերի խնդրանքով ՀՖՖ նախագահը պատվիրակության ներկայացուցիչներին հրավիրեց ծանոթանալու ՀՖՖ Տեխնիկական Կենտրոնի՝ ֆուտբոլի ակադեմիայի պայմաններին և ենթակառուցվածքներին: Սթիվ Ռիդը և մյուս հյուրերը շատ բարձր գնահատեցին ենթակառուցվածքների մակարդակը և վստահություն հայտնեցին, որ այսպիսի ենթակառուցվածքները պարտավոր են երկրաժամկետ կտրվածքով լուրջ արդյունքներ բերել: Հանդիպման վերջում կողմերը պայմանավործություններ ձեռք բերեցին հետագա հանդիպումների արդյունքում առավել խորը համագործակցության շուրջ քննարկումներ իրականացնելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում