Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության «վեկտորն ու դինամիկան» պահապանվում են. ՌԴ ԱԳՆ
Արտաքին Քաղաքական
Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության մեջ ոչ մի դանդաղում չկա, ֆինանսական, ներդրումային ու առեւտրական բոլոր նախագծերը մնում են սեղանին: Այդ մասին, մայիսի 25-ին ՏԱՍՍ-ին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում:
«Մենք չենք դադարեցրել ու չենք դանդաղեցրել համագործակցությունը (Հայաստանի հետ),-ասել Է դիվանագետը:-Երբ կայացավ (Ռուսաստանի նախագահ) Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի նոր վարչապետի հետ, հաստատվեց, որ ամեն ինչ պահպանվում Է: Վեկտորն ու դինամիկան նույնն են»:
«Չեմ կարող խոսել հնարավոր բոլոր նախագծերի յուրահատկության մասին,-նշել Է Պանկինը,- բայց բոլոր նախագծերը, որոնք վերաբերում են ֆինանսական, առեւտրական, ներդրումային, հումանիտար փոխագործակցությանը, սեղանին են: Այսինքն՝ ոչ մի շեղում կամ մասշտաբների կրճատում տեղի չի ունենում»:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին