Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր երիտասարդ ծնողների արխիվային լուսանկարը
Աշխարհ
Վերջին ժամանակներս Քիմը սկսել է հաճախ կարոտել և ընտանեկան արխիվից լուսանկարներ տեղադրել Instagram-ում: Նրա հրապարակած վերջին լուսանկարում պատկերված են Քարդաշյանի երիտասարդ ծնողները՝ Քրիսը և Ռոբերտը: Մայրը բնական դիմահարդարմամբ է և կարճ սանրվածքով՝ ինչպիսին է նա մինչ այժմ, իսկ հայրը՝ նորաձև սանրվածքով՝ «Բիթլների» նման, և բեղերով: Այն ժամանակների համար Քիմի ծնողները շատ նորաձև են երևում: Այժմ պարզ է, թե նրանց դուստրերի ոճի զգացողությունը որտեղից է գալիս:

Մոտ մեկ շաբաթ առաջ էլ Քարդաշյանը կիսվել է ևս մեկ հին (1997 թվականի) լուսանկարով, որում նա իր ընկերուհի Սառայի հետ է:

Ավելի վաղ նա իր հետևորդներին ցույց է տվել Քորթնիի հետ իր մանկական լուսանկարը՝ մակագրելով, որ իր դուստրը՝ Նորթը, «քրոջ հետ իրենց խառնուրդի պատճենն է»:



















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն