NASA-ն Լուսնի վրա հրթիռային գործարան կհիմնի
Աշխարհ
ԱՄՆ ազգային ավիացիայի և տիեզերական հետազոտությունների վարչությունը սկսում է մշակել Լուսնի վրա առաջին հրթիռային տիեզերական գործարանի տեղակայման ծրագրի տեխնիկական մանրամասները: Երկրից դուրս առաջին արդյունաբերական ձեռնարկությունում նախատեսվում է արտադրել հրթիռային վառելիք, որ անհրաժեշտ է այլ մոլորակներ հասնելու համար:
Ապագա ռեակտիվ վառելիքի հանքանյութերը` ջրածինը և հելիումը, նախատեսվում է անմիջապես արդյունահանել Լուսնի մակերևույթի վրա: Այս նպատակների համար 2019թ. երկրաբանական հետախուզական երկու տրանսպորտային միջոցներ կարող են տեղակայվել Երկրի արբանյակի մակերեսին, դրանք կփնտրեն աշխատանքի համար հարմարավետ վայրեր:
Լուսնային բազան պետք է դառնա յուրատեսակ բեռնափոխադրման կետ`պահուստների համալրման և Արեգակնային համակարգի մյուս մոլորակների ճանապարհին լիցքավորման համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն