Մոնղոլիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Արտակարգ Պատահար
Մոնղոլիայի հյուսիսային հատվածում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Ինչպես հաղորդում է վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին տեղեկացրել է ՌԳԱ Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանսկի մասնաճյուղը:
Մասնաճյուղի տվյալներով` երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ռուսաստանի սահմանից մոտ 140 կմ հեռավորության վրա:
Էպիկենտրոնում ցնցումների ինտեսիվության տեսանկյունից երկարշարժը գնահատվել է որպես «շատ ուժեղ»:
Մոնղոլիայի՝ Տուվայի, Ալթայի Հանրապետության և Բուրյատիայի արևմտյան հատվածի հետ սահմանամերձ հատվածներում երկրաշարժեր հաճախ են գրանցվում:

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ