Նիդերլանդներում դատարանն օրենսդիրներին կոչ է արել ճանաչել երրորդ՝ չեզոք սեռը
Աշխարհ
Նիդերլանդներում դատարանը վճռել է, որ օրենսդիրները պետք է ճանաչեն երրորդ՝ չեզոք սեռը, փոխանցում է AP-ն:
Որոշումն ընդունվել է դատական հայցադիմումից հետո։ Հայցվորը տղամարդ է եղել, իսկ վիրահատության արդյունքում կին է դարձել: Սակայն հետագայում նրան նշել են որպես «երրորդ սեռ»՝ ո՛չ կին, ո՛չ տղամարդ:
Հարավային Ռուրմոնդ քաղաքի դատարանը հայտարարել է, որ մարդու սեռը չի կարող ծնվելիս վերջնականապես որոշվել: Որոշման մեջ նշվում է, որ «ժամանակն է ճանաչել երրորդ սեռը, եւ հիմա դա կախված է օրենսդիրներից»:
Տրանսգերդեր ակտիվիստները ողջունել են այս որոշումը՝ այն հեղափոխական քայլ որակելով Նիդեռլանդների օրենսդրությունում:

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ