Կարևոր իրազեկում պետական տուրքի գանձման վերաբերյալ. Մնացական Բիչախչյան
Հայաստան
ՀՀ ոստիկանության համար մտահոգիչ է նույնիսկ 100 դրամ ավել գումարի գանձման յուրաքանչյուր փաստ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
Տեղեկացնում ենք, որ անձնագրային ծառայությունում տեղադրված տերմինալներով գանձում կատարող կազմակերպությունները ՀՀ ոստիկանության կազմում չեն գործում։
Կոչ ենք անում քաղաքացիներին վճարումներ կատարելիս ուշադրություն դարձնել միջնորդավճարներին, որպեսզի բացառվի ավել գումար պահանջելը։ Հարկ եղած դեպքում գանձում կատարող աշխատակցից պարզաբանում պահանջել յուրաքանչյուր գործողության համար միջնորդավճարի չափի վերաբերյալ»,- գրել է նա:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր