ՀՀ նախագահը շնորհավորել է Կարլ Գուստավ 16-րդին Շվեդիայի ազգային տոնի կապակցությամբ
Հայաստան
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին՝ Շվեդիայի Թագավորության ազգային տոնի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:
Շնորհավորական ուղերձում ասվում է.
«Հայաստանը կարեւորում է Շվեդիայի հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը: Վստահ եմ, որ մեր պետություններն այսուհետ եւս կշարունակեն ակտիվ քաղաքական երկխոսությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում։ Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացված՝ Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջև Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նշանակալի հնարավորություններ է ստեղծում հայ-շվեդական փոխգործակցությանը նոր թափ ու բովանդակություն հաղորդելու առումով։
Մաղթում եմ Ձեզ եւ արքայական ընտանիքին քաջառողջություն, իսկ Շվեդիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա առաջընթաց եւ բարօրություն»։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր