ՆԱՏՕ-ի անդամ պետությունները չեն ողջունում Թուրքիայի կողմից С 400 համակարգերի գնումը․ Կորյուն Նահապետյան
Քաղաքական
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանայի նստաշրջանում բրիտանացի պատգամավորներից մեկը հետաքրքրվել է Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների և արտաքին քաղաքական կուրսի հնարավոր փոփոխությունների մասին, ինչին արձագանքել են վեհաժողովում հայկական պատվիրակության անդամները։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփելով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանն՝ ասաց հայկական պատվիրակության նախագահ Կորյուն Նահապետյանը։
«Մենք ասել ենք, որ այս փուլում ՀՀ արտաքին քաղաքականությունը որևէ փոփոխության չի ենթարկվելու, եվրասիական և եվրոպական չափումներում մեր մոտեցումը լինելու է անփոփոխ»,-նշեց նա։
Վեհաժողովում կարևորվել է նաև Հայաստանի կամրջող դերը ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև. «Բարձր է գնահատվել այն հանգամանքը, որ, լինելով ՀԱՊԿ անդամ, ՀՀ-ն շարունակում է խորացնել իր գործունեությունը ՆԱՏՕ-ի հետ։ Կարևորվեց նաև Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղապահ առաքելություններին Աֆղանստանում և Կոսովոյում։ Նշեցին, որ ՀՀ-ն շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի համար հուսալի գործընկեր և իրենք պատրաստակամ են խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասաց Նահապետյանը։
Արդյոք այդ համաժողովի ընթացքում քննարկվել է ռուս-թուրքական ռազմական համագործակցության հարցը, մասնավորապես, Թուրքիայի կողմից ռուսական С 400-ների գնումը հարցին ի պատասխան Նահապետյանն ասաց, որ իրենք խոսել են միայն օրակարգից բխող հարցերի վերաբերյալ. «Այս նստաշրջանի օրակարգում այդ հարցն ընդգրված չէր, սակայն ՆԱՏՕ-ի անդամ պետությունների կողմից զենքի վաճառքի հետ կապված երկկողմ հանդիպումների ժամանակ այն բարձրաձայնվել է: Նախորդ տարի խորհրդարանական վերաժողովի տարբեր պատվիրակներ իրենց խորը մտահոգություններն են հայտնել С 400 համակարգերի ձեռբքերման վերաբերյալ և տպավորությունն այնպիսին էր, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները չեն ողջունում Թուրքիայի կողմից С 400 համակարգերի գնումը»,- նշեց նա։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»