8 մլն ռուբլի. Լուժկովի «հայկական» «Մոսկվիչ»-ը հանվել է վաճառքի (լուսանկարներ)
Լուսանկարներ
News.drom.ru կայքը հաղորդում է, որ Ռուսաստանում վաճառքի է հանվել Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի՝ 1999թ. արտադրված «Մոսկվիչ-Իվան Կալիտա» մեքենան, որի ստեղծումը Լուժկովի խնդրանքով նախաձեռնել էր «ԱԶԼԿ» գործարանի տնօրեն Ռուբեն Ասատրյանը:
Մոդելը գնահատվել է 8 մլն ռուբլի: Աղբյուրը մանրամասնում է, որ նախքան վաճառքի հանվելը, մեքենան վերանորոգվել է:
Նշենք նաև, որ Ռուբեն Ասատրյանը ծնվել է 1950թ., ավարտել է Մոսկվայի ավտոճանապարհային ինստիտուտն ու որպես մասնագետ աշխատել «ԱԶԼԿ»-ում:
1990-ական թվականներին եղել է Հայաստանի արդյունաբերության փոխնախարար: Մինչդեռ 1994-1996թթ. եղել է «Մոսկվիչ» բաժնետիրական ընկերության տեխնիկական, իսկ ավելի ուշ՝ գլխավոր գործադիր տնօրենը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)