«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 19-ամյա պաշտպանի է ձեռք բերել
Սպորտ
Պորտուգալական «Պորտու»-ի պաշտպան Դիոգու Դալոտը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ:Այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել` ևս մեկ տարով երկարաձգելու պայմանով: Գործարքի ֆինանսական մանրամասները չեն նշվում:
Բրիտանական լրատվամիջոցները մինչ տրանսֆերը գրում էին, որ մանչեսթերյան ակումբը 19-ամյա խաղացողի տեղափոխության համար պատրաստ է վճարել 23 միլիոն եվրո:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում