«Մուրացան» պոլիկլինիկայում կանանց վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. տուժածների մեջ են բուժքույրն ու օպերատորը
Հասարակություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 5-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։
Ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Մուրացան» պոլիկլինիկայում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Երևանի բնակիչ՝ 28-ամյա Լիանա Ն.-ն ձեռքով հարվածել է Աբովյան քաղաքի բնակիչ՝ 47-ամյա Սաթենիկ Վ.-ին և Երևանի բնակիչ՝ 27-ամյա Մարինե Պ.-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծեծկռտուքի հետևանքով նրանք մարմնի տարբեր մասերում ստացել են ֆիզիկական ցավ, իսկ դեռևս չճշտված անծանոթ մի կին էլ ոլորել է Լիանա Ն.-ի ձեռքը ու հարվածներ հասցրել նրան։
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից Սաթենիկ Վ.-ն աշխատում է նշված պոլիկլինիկայում բուժքույր, իսկ Մարինե Պ.-ն նույն պոլիկլինիկայում՝ որպես օպերատոր։
Կայքի տեղեկություններով՝ վիճաբանությունը հրահրել է Լիանա Ն.-ն, ով ներս է մտել պոլիկլինիկա, խանգարել աշխատակիցների աշխատանքային պրոցեսը, անվայելուչ արտահայտություններ արել բժիշկների նկատմամբ՝ հայտարարելով, որ նրանք պարտավոր են տաքսու փողը վճարել, պահանջելով, որ նրանք տաքսիստին վճարեն 5 հազար դրամ։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»