Ալիևի կոչը՝ ՀՀ նոր իշխանություններին
Հայաստան
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի նոր իշխանություններն «իրական քայլեր» կձեռնարկեն Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար։
Ալիևն ասել է․ «Հուսով եմ, որ Հայաստանի նոր ղեկավարությունը չի կրկնի նախորդի սխալները, կիրականացնի լուրջ աշխատանք՝ հակամարտության շուտափույթ կարգավորման համար, և կտրվի իրական, այլ ոչ հանուն իմիտացիայի, բանակցային գործընթացի մեկնարկը։ Այդկերպ հարցը կարող է լուծում ստանալ, իսկ Կովկասում կարող է խաղաղություն հաստատվել։ Մենք ցանկանում ենք դա, մենք պահանջում ենք հակամարտության կարգավորում, մենք ունենք դրա իրավունքը։ Հուսով ենք, որ այս հարցը մոտ ապագայում լուծում կգտնի բանակցությունների միջոցով»։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Ադրբեջանի իշխանությունների հետ ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին, եթե Արցախը ևս բանակցային կողմ դառնա, ինչն առաջացրել էր Բաքվի մտահոգությունը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում