Կարեն Ավագյանը «պոդստավկա» չի արել
Քաղաքական
«Ցավալի բան է տեղի ունեցել, իրականում իմ ահազանգի հիման վրա են բացահայտումներ եղել»։ Այս մասին այօսր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը՝ անդրադառնալով Քննչական կոմիտեին ներկայացրած իր դիմումին, ըստ որի՝ ապրիլի 6-ին «Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը ինքն իր հետ կնքել է մի քանի միլիոն դրամի հասնող պայմանագիր:
Ավագյանը չհամաձայնեց կարծիքներին, թե ինքն, այսպես ասած, «պոդստավկա» է արել հիմնադրամի տնօրենին՝ հորդորելով չտրվել սադրանքների. «Թողնենք իրավապահ մարմինների գնահատականին և չտրվենք քաղաքական սադրանքների»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»