Ձգտելու ենք Ազգերի լիգայում առավելագույնին հասնել. Վարդան Մինասյան
Սպորտ
Մենք պետք է առավելագույնին հասնենք Ազգերի լիգայում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Մինասյանը նշեց, որ առաջնայինը թիմին ընդհանուր փիլիսոփայությունը ներկայացնելն էր, այն, թե ինչպես են աշխատելու դաշտում և դաշտից դուրս:
«Երկրորդ խնդիրը` պլանավորել էինք երկու սխեմա փորձարկել և փորձարկել այդ սխեմայում ֆուտբոլիստների համագործակցությունը:
Ունենք նոր ֆուտբոլիստներ, իրենց հետ անձամբ ծանոթ չէի, բայց ամբողջական կարծիք կազմելու համար, նրանք պետք է անմիջապես մասնակցեին մարզումներին, որպեսզի հասկանայի՝ ինչպես են կատարում առաջադրանքը: Սրանով պայմանավորված՝ թիմը ինձ համար 70% նոր էր»:
Մարզիչն առանձնացրեց նաև ֆուտբոլիստների որակն ու ցանկությունը՝ հավելելով, որ շատ էր ցանկանում տեսնել դրանք ֆուտբոլիստների մոտ:
«Ուզում էի ֆուտբոլիստների մոտ ցանկություն տեսնել, նրանց աչքերում կրակ տեսնել և տեսա: Դրական տեղաշարժերը կան»:
Խոսելով Ազգերի լիգայի մասին՝ Մինասյանը հավելեց, որ թիմը ձգտելու է առավելագույնին հասնել:
«Ամեն ինչ բարենպաստ է լինելու` ունենալու ենք 8 խաղ, ութ փոքր եզրափակիչ: Բոլոր խաղերում խաղալու ենք հաղթանակի համար: Ուրիշ արդյունք մեզ չի գոհացնի», -հավելեց մարզիչը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում