Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
Արտաքին Քաղաքական
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո սա Մնացականյանի և Լավրովի առաջին հանդիպումն է:
Սերգեյ Լավրովի հրավերով Զոհրաբ Մնացականյանը հունիսի 6-7-ն աշխատանքային այցով Մոսկվայում է: Այցելության ընթացքում նախատեսվում են Զոհրաբ Մնացականյանի հանդիպումները Պետական Դումայի պատգամավորների և Դաշնային Խորհրդի սենատորների հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի Մոսկվայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին