Համաներում կլինի՞. հարցնում են Փաշինյանին
Քաղաքական
Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովի հավանությանն է ներկայացված նոր կառավարության ծրագիրը:
Նիկոլ Փաշինյանը ներակայացրեց ծրագիրը, այնուհետև պատասխանեց պատգամավորների հարցերին:
«Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը Փաշինյանին հարց տվեց համաներման հետ կապված, քանի որ այդ հարցով մտահոգ բազմաթիվ քաղաքացիներ են իրեն դիմել:
«Համաներման պրոցեսները սովորաբար ընդունված է գաղտնիության պայմաններում իրականացնել, որովհետև հակառակ դեպքում մարդը կասի՝ մեկ ա՝ սեպտեմբերին համաներում է լինելու. գնամ մի տասը տուն թալանեմ, համաներումով դուրս կգամ, դրա համար ես այդ հարցին չեմ պատասխանի: Իսկ քաղաքական համաներումը լինել թե չլինելը քաղաքական նպատակահարմարության հարց է»- ասաց Փաշինյանը:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»