«Տաշիր գրուպ»-ի պարզաբանումը՝ Սամվել Կարապետյանի կողմից նոր կուսակցություն ստեղծելու լուրերի վերաբերյալ
Քաղաքական
«Տաշիր գրուպ»-ի պարզաբանում է ներկայացրել Սամվել Կարապետյանի կողմից նոր կուսակցություն ստեղծելու լուրերի վերաբերյալ.
«Վերջերս, հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները, ԶԼՄ-ներում և սոցիալական կայքերում տարածվել են բազում լուրեր և ոչ հավաստի տեղեկություններ ուղիղ կամ անուղակիորեն կապված «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի անվան հետ:
Այդ տվյալները հիմնված չեն իրական փաստերի վրա, իսկ նրանցից շատերը ուղղակի կեղծ են: Մասնավորապես, լուրերը այն մասին, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը քաղաքական կուսակցություն է հիմնում Հայաստանի ԱԺ ընտրությունների նախօրեին չեն համապատասխանում իրականությանը: Պարոն Կարապետյանը չունի քաղաքական մտադրություններ Հայաստանում, նրա շահերը Հայաստանում ծավալվում են միայն արդյունավետ բիզնես վարելու և երկրում ներդրումներ կատարելու գործում:
Բացի այդ, նա շարունակում է իրականացնել մի շարք բարեգործական նախաձեռնություններ մշակույթի, կրթության, սպորտի և այլ ոլորտներում»,- ասվում է հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»