Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը Ուկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց Ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում․ Ծառուկյանը հիշեցրել է՝ ինչ էր զգուշացրել 44-օրյա պատերազմից առաջ Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Երևանում բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Սեպտեմբերի 27․ վեց տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում 

Կանադայի հայոց թեմի առաջնորդը դատապարտում է Վեհափառ Հայրապետի նկատմամբ հայր Կորյունի անհնազանդ ընթացքը

Հասարակություն

Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար Եպիսկոպոս Հովակիմյանը դատապարտում է Վեհափառ Հայրապետի նկատմամբ հայր Կորյունի անհնազանդ ընթացքը։

Հայտարարության մեջ նշված է. «Խստագույնս դատապարտում ենք հայր Կորյունի ու իր համախոհների Ազգընտիր Վեհափառ Հայրապետի՝ մեր և իր Հոգևոր Հոր նկատմամբ բացապարզած ամբարտավան կեցվածքն ու անհնազանդ ընթացքը. «Խելացի որդին հնազանդ է հօրը, բայց անհնազանդ որդին կորստեան պիտի մատնուի»։ (Առակ. ԺԳ 1):

Վերջիններս կարծես անտեղյակ են, որ Ազգընտիր Հովվապետին վատաբանելով՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հակառակորդների ջրաղացին են սպասարկում ՝ Ազգիս Հոգևոր անվտանգությունը թուլացնելով: Խորապես ցավում ենք, որ բոլորիս Մայր Սուրբ Եկեղեցու, Ով հիմնվել և նախախնամվում է մարդասեր Աստուծո կողմից, հոգևոր աստիճան ունեցող որոշ ապերախտ անձինք՝ իրենց շուրջ համախմբելով «ճշմարիտ հավատք ու եկեղեցասիրություն» ունեցող քաղաքացիների, այս օրերին իրենց ծնած և սնած Մոր հանդեպ ոտնձգություններ են իրականացնում : Մոռացել են՝ մի՞թե իրեն կամավոր ուխտը Մայր Սուրբ Եկեղեցու, Մայր Աթոռի և Իր գահակալի հանդեպ: Այս երևույթն այլ կերպ, քան ուխտադրժություն չի որակվում: Առավել վրդովեցուցիչ է սակայն այն, որ հանդես են գալիս Աստուծո և Իր արդարության անունից .«Ով պարծենում է, թող Տիրոջո՛վ պարծենայ. քանի որ ոչ թէ նա է ընտրեալը, ով ինքն իրեն է գովաբանում, այլ՝ նա, ում Տէրն է գովում»։ (Բ Կորնթ. Ժ 17-18):

Այսուհանդերձ չեն էլ թաքցնում իրենց քաղաքական ենթատեքստը՝ մոռանալով. «Լաւ է յոյսը դնել Տիրոջ վրայ, քան յոյսը դնել մարդկանց վրայ։ Լաւ է յոյսը դնել Տիրոջ վրայ, քան յոյսը դնել իշխանների վրայ» (Սղմ. ՃԺԷ 8-9): Դուք ե՞ք երկրի աղը (Մատթ. Ե 13), դուք ե՞ք բարի և հավատարիմ այն ծառան, որ քչի մեջ իր հավատարմությունն է փաստել (Մատթ. ԻԵ 21), արդյո՞ք փորձեցիք ամեն ինչ, Բարին ամուր պահելու համար (Ա Թեսաղ. Ե 21): Նախ Աստուծո Արքայությունն ու Նրա Արդարությանը հետամուտ պետք էր լինել: (Մատթ. Զ 33): «Աստծու շնչով գրուած ամէն գիրք օգտակար է ուսուցման, յանդիմանութեան, ուղղելու եւ արդարութեան մէջ խրատելու համար» ( Բ Տիմ. Գ 16): Ուստի՝ «Ոչ մի նոր բան չկայ արեգակի ներքոյ» ( Ժող. Ա 10) և «գայթակղութիւններ պէտք է որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կը գայ գայթակղութիւնը» ( Մատթ. ԺԸ 7): «Ուստի, ո՛վ մարդ, դու, որ դատում ես, չես արդարանալու. այն բանի համար, որ ընկերոջդ ես դատում, դրանով իսկ ինքդ քեզ ես դատապարտում. քանի որ դու նոյնն ես անում, ինչի համար որ դատում ես նրան»։ (Հռոմ Բ 1): Աստուծո մեզ թողած խաղաղությունն այս աշխարհի խաղաղության հետ քիչ առնչություն ունի (Յովհ ԺԴ 26), իսկ ձեր հետապնդածն երկրային մի բան է: Դուք, որ կարծում եք, հաստատ եք կանգնած, զգուշացեք սայթաքելուց։ (Ա Կորնթ. Ժ 12): Մի անգիտացեք . «Իւրաքանչիւր ոք փորձւում է՝ հրապուրուելով եւ խաբուելով իր ցանկութիւններից։ Այնուհետեւ ցանկութիւնը, յղանալով, մեղք է ծնում, եւ մեղքը, հասունանալով, մահ է ծնում։ (Յակ. Ա 14- 15): «Իսկ եթէ ձեզնից մէկը իմաստութեամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, - որ բոլորին այն տալիս է առատապէս եւ չի յանդիմանում, - եւ նրան կը տրուի։ Միայն թէ նա հաւատո՛վ թող խնդրի եւ թող չերկմտի, որովհետեւ, ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ եւ տարուբերուող ալիքներին։ Այդպիսի մարդը թող չակնկալի Աստծուց որեւէ բան ստանալ, քանի որ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է»։ (Յակ Ա 5-8): Մ՛ի արհամարեք Աստուծո բարության առատությունը, Իր ներողամտությունն ու համբերությունը, որ ձեզ համար ապաշխարության հրավեր է ( Հռոմ. Բ 4): Բացահայտե՛ք Վերնատուր Սիրուց մնացած ծվենները ձեր մեջ, որ Փրկիչ Տիրոջ հետևորդ լինելու հավակնությունը մեկընդմիշտ չկորցնեք: (Յովհ. ԺԳ 34-35)»։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող քաղաքացիները հունիսի 7-ին հանդիպել են կաթողիկոսի հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել էր Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Նրա խոսքով՝ բողոքի ակցիայի մասնակիցները եկեղեցու ընթացակարգից դուրս պահանջ են ներկայացնում՝ իրենց սոցիալական- քաղաքացիական տրամաբանությունից ելնելով: «Եթե կլսեն հայրական հորդորները, եկեղեցու հորդորը, եպիսկոպոսաց դասի հորդորը, իրենք ապաշխարության միջոցով անդրադարձ կունենան և դա կլինի հանգուցալուծումը»,-ասաց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ՝ անընդունելի համարելով կատարվածը:

Նա նշեց, որ բողոքի ակցիային մասնակցում է մեկ աբեղա և երկու քահանա: «Բողոքի ակցիա կազմակերպելը մեր ժամանակակից սոցիալական-քաղաքացիականտրամաբանության մեջ է: Եկեղեցին ունի բոլոր հնարավոր հարթակները, որտեղ կարելի է խոսել բոլոր խնդիրներից, արծարծել, բարձրաձայնել, քննարկել հարցեր: Մարդիկազատ են արտահայտելու, և թող արտահայտեն, բայց մեր ասելիքն այն է, որ սա անընդունելի է: Պարզապես խնդրում և աղոթում եմ, որ Աստված իմաստություն տա իրենցգործելու, մտածելու և անդրադառնալու»,-հավելեց սրբազանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում կայացած  ցույցի մասնակիցներին հրավիրել է հունիսի 7-ին այցելել ՄայրԱթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում ունենալ իր ու եպիսկոպոսների հետ:

Հունիսի 6-ին Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ քահանաներ բողոքի ակցիա են անցկացրել, որի ընթացքում պահանջելեն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակըՈւկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց Ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում․ Ծառուկյանը հիշեցրել է՝ ինչ էր զգուշացրել 44-օրյա պատերազմից առաջ Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Երևանում բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Սեպտեմբերի 27․ վեց տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում Երևանն ու, առհասարակ, Հայաստանը փաստորեն «բաց են» արտաքին թշնամու լրտեսական ու դիվերսիոն գործունեության առջև. Արմեն Այվազյան Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստը
Ամենադիտված