Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել Կոսյանը ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ին Հեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել 

ՌԴ-ում շրջանառության մեջ է դրվել ՀՀ քաղաքացիների հայկական վարորդական իրավունքը ճանաչելու նախագիծ

Ռուսաստան

Ռուսաստանի Դաշնությունում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում Ռուսաստանում պայմանագրով աշխատող Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքները կճանաչվեն:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց Հայաստանի Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նաև հայտնեց, որ խնդրի մասին ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այժմ զբաղվում է այդ հարցով, որպեսզի որքան հնարավոր է սեղմ ժամկետներում շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծն ընդունվի Պետական դումայի կողմից և Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքները ճանաչվեն: «Հարյուրավոր նամակներ եմ ստանում Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ  քաղաքացիներից, ովքեր այնտեղ արտագնա աշխատանքի մեջ են, ովքեր հայկական վարորդական իրավունքով տաքսի ծառայություններում կամ այլ ոլորտներում են աշխատում, որովհետև հունիսի 1-ից ըստ Ռուսաստանի նոր օրենքի` հայկական վարորդական իրավունք ունեցող քաղաքացիներն այլևս չեն կարող պայմանագրով Ռուսաստանում աշխատել: Ուղիղ մեկ տարի առաջ, երբ մեր խորհրդարանը նոր էր ձևավորվել, աշխատանքային այցով բարեկամական խմբի կազմում եղանք Ռուսաստանում` ես, Արամ Սարգսյանը, Արարատ Միրզոյանը: Մենք հանդիպումներ ունեցանք Դումայում, ես անձամբ խնդիրը բարձրացրել եմ, այն ժամանակ մեզ մոտ ստացվեց և մեկ տարով հետաձգվեց օրենքի ընդունումը»,-մանրամասնեց Մարուքյանը:

Նա նշեց, որ վերջերս կրկին սկսել են նամակներ ստանալ, որովհետև արդեն այս տարվա հունիսի 1-ից օրենքն ուժի մեջ է մտել: «Այնուհետև ես դիմեցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առ այն, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի համաձայն Ռուսաստանը պարտավոր է ճանաչել Հայաստանի ծառայությունները, աշխատուժը և դրա շրջանակում չի կարող չճանաչել մեր վարորդական իրավունքը: Դրանից հետո ես ստացել եմ պատասխան նամակը, որում մեզ ասում են, որ ԵԱՏՄ պայմանագիրը ճանաչում է կրթական փաստաթղթերը, բայց վարորդական իրավունքը կրթական փաստաթուղթ չէ, ուստի չեն ճանաչում»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Նա հավելեց, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովից ստացված պատասխան նամակում ասել են, որ դա երկկողմ հարաբերությունների խնդիր է և հենց երկկողմ հարաբերությունների լույսի ներքո պետք է երկու պետությունների միջև լուծում ստանա:

«Նաև մեզ տեղեկացրել են, որ արդեն իսկ կա օրենքի նախագիծ, որով հարցը պետք է լուծվի, և Հայաստանում տրված վարորդական իրավունքը ճանաչվելու է Ռուսաստանում: Սակայն օրենքի նախագիծը հիմա ՌԴ-ում շրջանառության մեջ է դրված պետական հաստատություններում: Խորհրդարանական հարթակում մենք ինչ կարողացել՝ արել ենք, հիմա հարցը կառավարությունների մակարդակում է քննարկվում: Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ հարցը քննարկվել է ՌԴ նախագահի հետ, Արարատ Միրզոյանը և մեր մյուս փոխվարչապետներից մեկը  նույնպես այս հարցով զբաղվում են»,- եզրափակեց Մարուքյանը:

ՌԴ-ում հունիսի 1-ից ուժի մեջ է մտել օրենքը, որի համաձայն Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքով աշխատող ՀՀ քաղաքացիներն այլևս չեն կարողանալու պայմանագրային հիմունքներով աշխատանք իրականացնել: Օրենքը պետք է ուժի մեջ մտներ դեռևս 2017 թ. հունիսի 1-ից, սակայն ՀՀ ԱԺ պատգամավորների ակտիվ աշխատանքի շնորհիվ հնարավոր էր եղել այն մեկ տարով հետաձգել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը
Ամենադիտված