ՀՀ դեսպանը հանդիպել է Գերմանիայի ԱԳ պետնախարարի հետ
Հայաստան
Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հունիսի 8-ին հանդիպեց ԳԴՀ արտաքին գործերի նորանշանակ պետնախարար Միշել Մյունթեֆերինգի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան հայ-գերմանական հարաբերություններին, քաղաքական, տնտեսական, գիտակրթական, մշակութային ոլորտներում հետևողական համագործակցության կարևորությանն ու հեռանկարներին:
Երկուստեք բարձր գնահատվեց երկկողմ համագործակցության ներկայիս դինամիկան և ընդգծվեց պատրաստակամությունը՝ շարունակելու այն վերոնշյալ ոլորտներում:
Զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր