Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստը Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին ՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ) Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը 

Զոհրաբ Մնացականյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Հայաստան

Զոհրաբ Մնացականյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Լեհաստանի արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչն իր շնորհավորական ուղերձում նշում է, որ Լեհաստանի համար Հայաստանը կարևոր գործընկեր է Հարավային Կովկասում և հույս հայտնում, որ հայ-լեհական բարեկամական, փոխշահավետ հարաբերությունները կունենան շարունակական զարգացում:

Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սուշմա Սուարաջը ՀՀ ԱԳՆ ղեկավարին ուղղված իր նամակում ընդգծում է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև խորը պատմական արմատներ կան՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ աշխատանքով առավել ամրապնդել տարբեր ոլորտներում հայ-հնդկական համագործակցությունը։

Շնորհավորելով Հայաստանի ԱԳ նորանշանակ նախարարին՝ Քուվեյթի Պետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար, շեյխ Սաբահ Խալիդ Ալ-Համդ Ալ-Սաբահը պատրաստակամություն է հայտնում համատեղ քայլերով տարբեր ոլորտներում հայ-քուվեյթական հարաբերություններն առավել զարգացնելու ուղղությամբ:

Խորվաթիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մարիա Պերչինովիչ Բուրիչն իր շնորհավորական ուղերձում աջակցություն է հայտնում Եվրամիության հետ հարաբերություններում Հայաստանի արձանագրած առաջընթացին, մասնավորապես, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում՝ համոզմունք հայտնելով, որ հայ-խորվաթական հարաբերություններն առավել կամրապնդվեն՝ ի շահ երկու երկրների:

Բարեմաղթանքներ հղելով ՀՀ ԱԳՆ ղեկավարին՝ Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էրլան Աբդիլաևն իր շնորհավորական նամակում վստահություն է հայտնում, որ համատեղ աշխատանքով երկու երկրների միջև հարաբերությունները կզարգանան ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչը Հայաստանի իր գործընկերոջն ուղղված շնորհավորական ուղերձում համոզմունք է հայտնում, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նպաստել երկու բարեկամ երկրների համակողմանի փոխգործակցության առավել ամրապնդմանը և խորացմանը:

Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարար Ռետնո Մարսուդին Զոհրաբ Մնացականյանին ուղղված իր նամակում ընդգծում է, որ հավատացած է, որ ՀՀ ԱԳՆ ղեկավարի պաշտոնավարման ընթացքում կհաստատվի առավել սերտ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ հանուն երկու երկրների առաջընթացի և բարօրության:

Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձական իր շնորհավորական ուղերձում հաջողություններ է մաղթում Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և պատրաստակամության հայտնում համատեղ ջանքերով առավել ամրապնդել երկկողմ համագործակցությունը:

Շնորհավորելով Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Հորդանանի ԱԳ նախարար Այման Սաֆադին պատրաստակամություն է հայտնում համատեղ քայլերով առավել ամրապնդել հայ-հորդանանյան հարաբերությունները երկկողմ և բազմակողմ ձևաչափերով՝ ի շահ երկու երկրների:

Շնորհավորանքներ հղելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Նոր Զելանդիայի փոխվարչապետ, արտգործնախարար Ուինսթոն Փիթերսն իր նամակում ակնկալում է Հայաստանի հետ շարունակական համագործակցություն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերըՓեզեշքիան. Իրանը կորցրել է վստահությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացի նկատմամբՄբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը Իրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ էՆոր անձնագրի ուղերձը.Պուտինը՝ Թրամփ–Սի բանակցությունների մասին. Չեմ նախանձում (տեսանյութ) ԿԺԴՀ-ում Ռուսաստանի նոր դեսպանը ժամանել է ՓհենյանԲաթումիում Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ» հետախուզվող ուկրաինացի է ձերբակալվել Թուրքիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի բեկոր է հայտնաբերվելՍոչիի և Գելենջիկի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքներըԻրանի վրա հարվածների ԱՄՆ ծախսերը բավարար կլինեին Աֆրիկայում մեկ տարի սովի դեմ պայքարելու համարՌուսաստանում երկու տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել ամբողջությամբ տեղական արտադրության էլեկտրամեքենաՊուտինն ու Վուչիչը քննարկել են ռուս-սերբական հարաբերություններն ու Ուկրաինայի հակամարտությունըTRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին (տեսանյութ). Չինաստանի և ԱՄՆ զինված ուժերը կստորագրեն ճգնաժամերի կանխարգելման հուշագիրԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել, որ Իրանը չպետք է միջուկային զենք մշակիՄեքսիկան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Կուբայի դեմ սահմանված էմբարգոյին«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Կիպրոսի մոտ խորտակված լաստանավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկելՌուսաստանի բանակը մի քանի բնակավայր է վերցրել վերահսկողության տակԱնթալիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառովԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Բրազիլիան ամբողջությամբ արգելել է առցանց խաղադրույքներըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ինԻրանի արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ-ին տնտեսական ահաբեկչության մեջԱրարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարարը համաձայնագիր են ստորագրել Արաղչին ասել է, որ Իրանը չի հրաժարվի իր իրավունքներից նույնիսկ ճնշման տակՔաղաքական հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել` կառուցելով ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ․ Ավանեսյան Արաղչի․ ԱՄՆ-ին Իրանի դեմ հարձակվելուն աջակցած երկրները պատասխանատվություն են կրումԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. Ոսկանյան Washington Post․ CNN-ի լրագրողներին արգելվել է մտնել Թրամփի ինքնաթիռՇատ շուտով Կենդանակերպի այս նշաններին հաջողություն է սպասվում բոլոր նախաձեռնություններում Նոր կենսաչափական անձնագիր. ի՞նչ է պատմում այն մեր մասին. Արփինե Սարգսյան (տեսանյութ)
Ամենադիտված