Նադալը «Ռոլան Գարոս»-ի եզրափակչում կմրցի Տիմի հետ
Սպորտ
Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի՝ տարվա 4 մրցաշարերից «Ռոլան Գարոս»-ի տղամարդկանց մենախաղի եզրափակչի մասնակիցները հայտնի են:
Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակչում աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը 6:4, 6:1, 6:2 հաշվով գերազանցեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր՝ արգենտինացի թենիսիտ Խուան Մարտին դել Պոտրոյին: Եզրափակչում Նադալը կմրցի Ավստրիան ներկայացնող Դոմինիկ Տոմի հետ:
«Ռոլան Գարոս»-ն անցկացվում է 1891 թվականից: Մրցաշարը միակն է «Մեծ սաղավարտ»-ի չորս մրցաշարից, որն անցկացվում է հողածածկ կորտերում: «Ռոլան Գարոս»-ի ամենատիտղոսակիր մասնակիցը իսպանացի Ռաֆայել Նադալն է, ով 10 անգամ հաղթել է այս մրցաշարում: Այս տարի «Ռոլան Գարոս»-ն անցկացվում է մայիսի 27-ից հունիսի 10-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում