Կիմ Չեն Ընը Թրամփին Փհենյան է հրավիրել
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հուլիսին գագաթնաժողովը շարունակելու նպատակով Փհենյան է հրավիրել։ Այս մասին հաղորդում է «Չունան Իլբո» պարբերականը։
Նշվում է, որ կողմերը ցանկացել են շարունակել բանակցությունները։ Փհենյան հրավերի մասին ասվում է նամակում, որը հունիսի 1-ին Թրամփին է փոխանցվել։
ԶԼՄ-ները հաղորդում են նաև, որ եթե բանակցությունները բարեհաջող ավարտվեն, Կիմ Չեն Ընը պատասխան հրավեր կստանա։ Բանակցությունների երրորդ փուլը կարող է Վաշինգտոնում շարունակվել։
Հիշեցնենք, որ Թրամփ-Կիմ Չեն Ըն գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 12-ին, Սինգապուրում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)