Ավետիք Էլոյանը կնշանակվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Քաղաքական
Կառավարության արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի նշանակումը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ավետիք Էլոյանին նշանակել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ»,-նշված է նախագծով:
Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահը Նարեկ Սարգսյանն էր, ով Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ է 2016թ. հոկտեմբերի 11-ից, իսկ 2014-2016 թվականներին եղել է Քաղաքաշինության նախարար:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»