Գողություն Աշտարակում․ տանիքից մուտք են գործել տուն և հափշտակել թանկարժեք իրեր Սևանի ջրափրկարարները փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը Արեգնազ Մանուկյանի գործով դատական գործընթացի ձգձգման հարցով ակցիա՝ ԲԴԽ-ի դիմաց Ձերբակալվել է «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը Մակրոն․ Ռուսաստանը պետք է վճարի իր ագրեսիայի համար Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Երևանում հրշեջները մարել են բնակելի տանը բռնկված հրդեհը Օգոստոսի 5-ին տարադրամի փոխարժեքները ՀԾԿՀ-ն երկարաձգել է «Հրազդան-5» ՋԷԿ-ի շահագործման լիցենզիայի ժամկետը Կարողա հասկացելա՝ ժինջիլները իրա վզին էլ կփաթաթեին, եթե հակադրվեր. ՔՊ-ականը՝ Մեսրոպ Մանուկյանին Դատարանը բավարարել է նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի ապօրինի գույքի բռնագանձման հայցը ՍԱՏՄ-ն կասեցրել է «ՕՍՏ»-ի 2 արտադրատեսակների արտադրությունը 

Սերժ Սարգսյանին, Քոչարյանին ու Գորիկ Հակոբյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու նախագիծն ընդունվեց

Քաղաքական

Գյումրիի ավագանու ԳԱԼԱ խմբակցության ներկայացրած ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, վերջինիս եղբորը՝ Լևոն Սարգսյանին Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու մասին նախագծերը ընդունվեցին, իսկ  ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանի (հետմահու) մասով նախագծի քվեարկությանը կար մեկ ձեռնպահԱյս մասին այսօր ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԳԱԼԱ խմբակցության ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:

Նա նշեց, որ իրավական հարցերի հանձնաժողովի նիստին այսօր մասնակցում էին հանձնաժողովի 8 անդամներից 3-ը՝ ինքը «Հայկական վերածնունդ»-ից՝ Ավետիս Առաքելյանը և «Բալասանյան դաշինք»-ից՝ Գայանե Սարգսյանը: 

«Երեքս միաձայն կողմ էինք Սերժ Սարգսյանին, Լևոն Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու որոշումների նախագծերին: Միայն Գորիկ Հակոբյանին կոչումից զրկելու նախագծի քվեարկությանը ձեռնպահ էր Գայանե Սարգսյանը: Վերջինս իր դիրքորոշումը մեկնաբանեց Գորիկ Հակոբյանի մահացած լինելու հանգամանքով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նախագծերն ընդգրկված են Գյումրիի ավագանու՝ հունիսի 18-ին կայանալիք նիստի օրակարգում:

Նրա խոսքով՝ նախագծի ընդունման համար անհրաժեշտ է ավագանու անդամների կեսից ավելիի կողմ ձայները. օրենքով և ավագանու կանոնակարգով այդ տեսակ հարցերն ընդունվում են ավագանու նիստին ներկա անդամների կեսից ավելիով:

Հարցին՝ առհասարակ ովքե՞ր իրավունք ունեն արժանանալու պատվավոր քաղաքացու կոչմանը՝ Բարսեղյանը պատասխանեց. «Կոչմանը կարող են հավակնել Գյումրու զարգացմանն ավանդ ունեցած անձանց, իսկ տվյալ դեպքում կոչումները տրվել են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ առանց հաշվի առնելու երկրին և Գյումրուն տված վնասները: Եթե դա հաշվի առնեին, պետք է ոչ թե կոչում տային, այլ հաղորդում տային հանցագործության  մասին»: 

Բարսեղյանի խոսքով՝ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչումը տրվել է 2002 թ.-ին, ինչն ավագանին ընդունել է, սակայն քննադատության է արժանացել: 2006-ին կոչումը տրվել է նախկին վարչապետ Սերժ Սարգսյանին և ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանին, ավագանին միաձայն ընդունել է, ինչը նորից քննադատության է արժանացել: 2016 թ. Լևոն Սարգսյանին է շնորհվել, ես եղել եմ ավագանու անդամ, դեմ եմ քվեարկել, քաղաքում մեծ աղմուկ բարձրացավ, քննադատություններ եղան: 

Հիշեցնենք, որ Գյումրի համայնքի պատվավոր քաղաքացու կոչմանը կարող են արժանանալ այն քաղաքացիները, ովքեր իրենց երկարամյա անբասիր աշխատանքով, բացառիկ մեծ վաստակով նպաստել են համայնքի զարգացմանը:

Նշենք, որ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում ստացել են Վիկտոր Համբարձումյանը, Արամ Խաչատրյանը, Մարտիրոս Սարյանը, Շառլ Ազնավուրը, Արտավազդ Փելեշյանը, Արթուր Ալեքսանյանը և այլոք: 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երեք չինական ավտոբրենդ ընդգրկվել է աշխարհի խոշորագույն ավտոարտադրողների տասնյակումԳողություն Աշտարակում․ տանիքից մուտք են գործել տուն և հափշտակել թանկարժեք իրերՍևանի ջրափրկարարները փրկել են 5-ամյա աղջնակի կյանքըՌուսաստանի նավթագազային եկամուտները տարվա առաջին յոթ ամիսներին նվազել են 17%-ովԱրեգնազ Մանուկյանի գործով դատական գործընթացի ձգձգման հարցով ակցիա՝ ԲԴԽ-ի դիմացՁերբակալվել է «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ ԱռուստամյանըՄակրոն․ Ռուսաստանը պետք է վճարի իր ագրեսիայի համարԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԵրևանում հրշեջները մարել են բնակելի տանը բռնկված հրդեհըՕգոստոսի 5-ին տարադրամի փոխարժեքներըՀԾԿՀ-ն երկարաձգել է «Հրազդան-5» ՋԷԿ-ի շահագործման լիցենզիայի ժամկետըԿարողա հասկացելա՝ ժինջիլները իրա վզին էլ կփաթաթեին, եթե հակադրվեր. ՔՊ-ականը՝ Մեսրոպ ՄանուկյանինԴատարանը բավարարել է նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի ապօրինի գույքի բռնագանձման հայցըBloomberg. Պենտագոնը ջնջել է 25 տարվա գաղտնազերծված ռազմական փորձարկումների տվյալներըՍԱՏՄ-ն կասեցրել է «ՕՍՏ»-ի 2 արտադրատեսակների արտադրությունը Մեր սպառնալիքները գալիս են Ադրբեջանից և Թուրքիայից, ուզում ենք չեզոքացնել. Ռուբեն ՌուբինյանՄենք ձեզ չենք նմանվելու, հրեշ չենք դառնալու․ Վարդանյանը՝ ՔՊ-ականներինBild. Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվելՊուտինը նոր օրենք է ստորագրել.Ազատումներ և նշանակումներ՝ պետական համակարգումԿառավարության հերթական նիստը տեղի կունենա օգոստոսի 6-ին՝ ժամը 09:00-ին Վստահ եմ, որ ՀՀ-ն և ՌԴ-ն չեն սպառել դիվանագիտական ճանապարհով խնդիրները լուծելու տարածքը. ՂազարյանDie Welt. Կրամատորսկի ուղղությամբ իրավիճակը կարող է դառնալ Պուտինի ամենամեծ հաղթանակներից մեկըEFE-ն հայտնել է, որ Իսպանիայի Սեուտայի ​​հետ սահմանին իրավիճակը հանգիստ է Հայոց պատմությունը՝ Հայաստանի պատմությամբ փոխելը տրամաբանական էր. Հարությունյան«Մուլտի Վելնես»-ը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ վիճարկելով կառուցապատման իրավունքի դադարեցումըՎայոց ձորից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրվարույթTRIPP-ը միջա՞նցք է, թե՞ չէ. ՔՊ-ականը՝ հնարավոր միջանցնքերի մասինԴուբայի Duty Free-ն այժմ թույլ է տալիս գնումներ կատարել կրիպտոարժույթովՄարդիկ գալիս են Հայաստան և հիացած են և՛ բարքերով, և՛ ազատությամբ. ՎարդանյանՀայաստանն ու Ճապոնիան կուժեղացնեն համագործակցությունը աղետների կառավարման ոլորտումԱրգենտինայի խորհրդարանում ձևավորվել է Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խումբՔՊ-ն է կյանքի կոչել հակահայ և ադրբեջանական թեզերը․ ՇարմազանովClaude-ը փորձել է ներկայանալ որպես մարդ և տարածել վնասաբեր կոդ․ AI անվտանգության ինստիտուտը հետաքննություն է անցկացրելՀայաստանի կառավարությունը նախատեսում է ներգրավել շուրջ 320 մլն դոլարի նոր վարկային միջոցներՊայթուցիչով անօդաչու սարքը ժամանակավորապես կաթվածահար է արել Գերմանիայի օդանավակայանի աշխատանքըԱմենաերկարակյաց շների ցեղատեսակը ճանաչվել է լանկաշիրյան հիլերը«Մուլտի տրանսպորտ» ընկերության՝ տնային կալանքի տակ գտնվող տնօրենին տեղափոխել են ՔԿ՝ հարցաքննությանՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի շրջանակում քննարկվել են նոր ենթակառուցվածքային աշխատանքներՓորձագետը բացատրել է, թե ինչ պայմաններով կարելի է ստանալ մինչև 130 հազար ռուբլու կենսաթոշակԱրագածոտնի մարզում ծանր հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ ուղարկվել է դատարան2026 թվականին Հայաստանի բուհերում կսովորի ավելի քան 10,9 հազար առաջին կուրսեցիԱսլանյանը ՔՊ-ին․ «Ութ տարի է իշխանության եք, բայց քաղաքական միտք ու օրակարգ չեմ տեսել»Ալլա Պուգաչովային կատարել են ազդրային հոդի փոխարինման վիրահատությունՀիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Իսրայելին խորհուրդ են տվել հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումիցՍեուտայի ​​քաղաքապետը քաղաքում միգրանտ երեխաների հետ կապված իրավիճակը անվանել է անտանելիԴատախազությունը պահանջում է Լևոն Մկրտչյանից և փոխկապակցված անձանցից բռնագանձել 26 անշարժ գույք և շուրջ 1,1 մլրդ դրամԵրևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով հայ-թուրքական աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըFT. Թրամփը Զելենսկիին մերժել է լրացուցիչ հրթիռներ տրամադրելՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներումԿամո Արեյանի վերաբերյալ երկրորդ քրեական գործն ուղարկվել է դատարան
Ամենադիտված