Արդարադատության նախարարի առաջարկն ընդունվեց
Քաղաքական
Կառավարության այսօրվա՝ հունիսի 11-ի նիստի ժամանակ, նախքան օրակարգի հարցերին անդրադառնալը Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հանդես եկավ առաջարկությամբ: Նա առաջարկեց ատահերթ նիստի օրակարգ մտցնել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որպեսզի կարողանան այն ընդգրկել ԱԺ արտահերթ նիստի օրակարգում:
Զեյնալյանի խոսքով՝ հարցը հրատապ է այնքանով, որ այն ապահովելու է Սահնմանադրական դատարանի՝ 2015թ. որոշումը և հետապնդում է մարդու իրավունքների խախտման կանխարգելման նպատակ:
«Ես խոսել եմ աշխատակազմի ղեկավարի, փոխվարչապետի հետ և խնդրում եմ Ձեր համաձայնությունը, օրակարգ մտցնելու համար»,- ասաց նախարարը:
Վարչապետը հայտարարեց՝ «Բաժանե՛ք նախագիծը»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկության դրեց առաջարկը: Օրակարգի նախագծի հաստատմանը կողմ էր մեծամասնությունը, հետևաբար, այն ընդգրկվեց օրակարգում:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»