Մաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտել Փաշինյանն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը Գողություն Աշտարակում․ տանիքից մուտք են գործել տուն և հափշտակել թանկարժեք իրեր Սևանի ջրափրկարարները փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը Արեգնազ Մանուկյանի գործով դատական գործընթացի ձգձգման հարցով ակցիա՝ ԲԴԽ-ի դիմաց Ձերբակալվել է «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը Մակրոն․ Ռուսաստանը պետք է վճարի իր ագրեսիայի համար Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Երևանում հրշեջները մարել են բնակելի տանը բռնկված հրդեհը Օգոստոսի 5-ին տարադրամի փոխարժեքները ՀԾԿՀ-ն երկարաձգել է «Հրազդան-5» ՋԷԿ-ի շահագործման լիցենզիայի ժամկետը Կարողա հասկացելա՝ ժինջիլները իրա վզին էլ կփաթաթեին, եթե հակադրվեր. ՔՊ-ականը՝ Մեսրոպ Մանուկյանին 

Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին և Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ Եվրոպական միության հետ առկա է համագործակցության դրական փորձ՝ վստահություն հայտնելով, որ ապագայում այն առավել արդյունավետ կլինի: «ՀՀ նոր կառավարությունը կարևորում է կրթության ոլորտը, և լայնածավալ ծրագրեր իրականացնելու մտադրություն ունի: Մեր հիմնական մարտահրավերը կրթության համակարգի մթնոլորտի փոփոխությունն է, որովհետև այս ոլորտի հետ են ասոցացվում մի շարք բացասական երևույթներ՝ կոռուպցիա, քաղաքականացվածություն և այլն: Մարդկային ռեսուրսները շատ կարևոր են այս առումով. դա այն գլխավոր կապիտալն է, որն ունի ներկայիս կառավարությունը, ուղղակի անհրաժեշտ է դրա շուրջ ստեղծել համապատասխան միջավայր, նոր գիտելիքներ և հմտություններ տալ մարդկանց: Ներկայումս նախանշել ենք մի շարք երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ խնդիրներ, որոնցից հրատապ է կարճաժամկետների լուծումը: Իրականում կրթության ոլորտում միջոցները քիչ չեն, պարզապես պետք է դրանք արդյունավետ բաշխել: Մեր առաջնահերթությունները հանրակրթության ոլորտում են, քանի որ գտնում ենք, որ հենց այստեղ է ընդհանուր կրթական մակարդակի բարձրացման բանալին: Հետևաբար մեզ համար առաջնային է դպրոցների կառավարման խորհուրդների և Կրթության ազգային ինստիտուտի ամբողջական վերափոխումը: Բուհական ոլորտում առաջնային է «Բարձրագույն կթրության մասին» ՀՀ օրենքի ընդունումը, որը պետք է այնպես վերափոխել, որ ոլորտն ամբողջությամբ ապաքաղաքականացվի և բարձրացվի բուհերի ակադեմիական ինքնավարությունը: Բոլոնիայի գործընթացով պայմանավորված՝ ներկայումս զբաղվում ենք համալսարանների ցանցի գործարկմամբ, որը թույլ կտա ապահովել ուսանողների շարժունությունը և զգալի մեծացնել մրցունակությունը: Այս ամենի արդյունքում՝ որոշ բուհեր և մասնագիտություններ ինքնաբերաբար կփակվեն, որոշները՝ կզարգանան: Եթե այս ամենը չարվի, ապա գիտության զարգացման մասին միջնաժամկետ կտրվածքով դժվար է խոսել: Այս բոլոր բարեփոխումները ենթադրում են լուրջ օրենսդրական և այլ կարգավորումներ, որոնց համար ակնկալում ենք նաև ԵՄ դրական փորձը և աջակցությունը: Կրթության ոլորտում ռեսուրսներ ներգրավելով՝ ինստիտուցիոնալ առումով այն լուրջ ազդեցություն կունենա ընդհանուր կրթական համակարգի վրա: Առանձին հաջողված կրթական ծրագրեր նախկինում էլ են եղել, բայց դրանք լուրջ ազդեցություն չեն թողել ընդհանուր համակարգի վրա և ցանկալի կլինի, որ մեր համագործակցությունն այս տրամաբանությամբ ընթանա»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ լուրջ անելիքներ կան «Հորիզոն-2020» ծրագրի և Բոլոնիայի գործընթացի համատեքստում: «Բոլոնիայի գործընթացի նախարարական գագաթաժողովում ընդունվել է կոմյունիկե, որը գրեթե ամբողջությամբ համահունչ է մեր քաղաքականությանը, որի գլխավոր կարգախոսն է՝ կրթություն բոլորի համար: Եվրոպական կրթական տարածքը մեզ հարազատ է, և Հայաստանի կրթության ոլորտը զարգանում է հենց այս տրամաբանությամբ»,- ընդգծել է նախարարը: 

Վասիլիս Մարագոսի խոսքով՝ անհրաժեշտ է ավելի լայն համագործակցության դաշտ ապահովել՝ կրթության ոլորտը զարգացնելու համար: Նա ընդգծել է, որ  մարդկային ռեսուրսների զարգացման գործընթացը կարևոր է, որի մեջ մեծ դերակատարություն ունի որակյալ կրթության ապահովումը: Վասիլիս Մարագոսն անդրադարձել է Էրազմուս+ և «Հորիզոն-2020» ծրագրերի իրականացմանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հերթին նշել է, որ ՀՀ նոր կառավարությունը կարևորում է կրթության ոլորտի զարգացումը, և ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել նոր ծրագրերի իրականացման և դրանց շարունակականության ապահովման հարցում:

Կողմերը քննարկել են նաև «ԵՄ-ն Հայաստանում նորարարության համար. կրթության ընդլայնում STEM ուղղությամբ» ծրագրի մանրամասներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանում ցորենի և գարու գները մեկ տարվա ընթացքում նվազել են մինչև 20 տոկոսովՄաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտել Ռուսաստանում հայտարարել են, որ արհեստական բանականության ներդրումը դեռ չի հանգեցրել աշխատակիցների կրճատմանՓաշինյանն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը Երեք չինական ավտոբրենդ ընդգրկվել է աշխարհի խոշորագույն ավտոարտադրողների տասնյակումԳողություն Աշտարակում․ տանիքից մուտք են գործել տուն և հափշտակել թանկարժեք իրերՍևանի ջրափրկարարները փրկել են 5-ամյա աղջնակի կյանքըՌուսաստանի նավթագազային եկամուտները տարվա առաջին յոթ ամիսներին նվազել են 17%-ովԱրեգնազ Մանուկյանի գործով դատական գործընթացի ձգձգման հարցով ակցիա՝ ԲԴԽ-ի դիմացՁերբակալվել է «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ ԱռուստամյանըՄակրոն․ Ռուսաստանը պետք է վճարի իր ագրեսիայի համարԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԵրևանում հրշեջները մարել են բնակելի տանը բռնկված հրդեհըՕգոստոսի 5-ին տարադրամի փոխարժեքներըՀԾԿՀ-ն երկարաձգել է «Հրազդան-5» ՋԷԿ-ի շահագործման լիցենզիայի ժամկետըԿարողա հասկացելա՝ ժինջիլները իրա վզին էլ կփաթաթեին, եթե հակադրվեր. ՔՊ-ականը՝ Մեսրոպ ՄանուկյանինԴատարանը բավարարել է նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի ապօրինի գույքի բռնագանձման հայցըBloomberg. Պենտագոնը ջնջել է 25 տարվա գաղտնազերծված ռազմական փորձարկումների տվյալներըՍԱՏՄ-ն կասեցրել է «ՕՍՏ»-ի 2 արտադրատեսակների արտադրությունը Մեր սպառնալիքները գալիս են Ադրբեջանից և Թուրքիայից, ուզում ենք չեզոքացնել. Ռուբեն ՌուբինյանՄենք ձեզ չենք նմանվելու, հրեշ չենք դառնալու․ Վարդանյանը՝ ՔՊ-ականներինBild. Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվելՊուտինը նոր օրենք է ստորագրել.Ազատումներ և նշանակումներ՝ պետական համակարգումԿառավարության հերթական նիստը տեղի կունենա օգոստոսի 6-ին՝ ժամը 09:00-ին Վստահ եմ, որ ՀՀ-ն և ՌԴ-ն չեն սպառել դիվանագիտական ճանապարհով խնդիրները լուծելու տարածքը. ՂազարյանDie Welt. Կրամատորսկի ուղղությամբ իրավիճակը կարող է դառնալ Պուտինի ամենամեծ հաղթանակներից մեկըEFE-ն հայտնել է, որ Իսպանիայի Սեուտայի ​​հետ սահմանին իրավիճակը հանգիստ է Հայոց պատմությունը՝ Հայաստանի պատմությամբ փոխելը տրամաբանական էր. Հարությունյան«Մուլտի Վելնես»-ը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ վիճարկելով կառուցապատման իրավունքի դադարեցումըՎայոց ձորից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրվարույթTRIPP-ը միջա՞նցք է, թե՞ չէ. ՔՊ-ականը՝ հնարավոր միջանցնքերի մասինԴուբայի Duty Free-ն այժմ թույլ է տալիս գնումներ կատարել կրիպտոարժույթովՄարդիկ գալիս են Հայաստան և հիացած են և՛ բարքերով, և՛ ազատությամբ. ՎարդանյանՀայաստանն ու Ճապոնիան կուժեղացնեն համագործակցությունը աղետների կառավարման ոլորտումԱրգենտինայի խորհրդարանում ձևավորվել է Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խումբՔՊ-ն է կյանքի կոչել հակահայ և ադրբեջանական թեզերը․ ՇարմազանովClaude-ը փորձել է ներկայանալ որպես մարդ և տարածել վնասաբեր կոդ․ AI անվտանգության ինստիտուտը հետաքննություն է անցկացրելՀայաստանի կառավարությունը նախատեսում է ներգրավել շուրջ 320 մլն դոլարի նոր վարկային միջոցներՊայթուցիչով անօդաչու սարքը ժամանակավորապես կաթվածահար է արել Գերմանիայի օդանավակայանի աշխատանքըԱմենաերկարակյաց շների ցեղատեսակը ճանաչվել է լանկաշիրյան հիլերը«Մուլտի տրանսպորտ» ընկերության՝ տնային կալանքի տակ գտնվող տնօրենին տեղափոխել են ՔԿ՝ հարցաքննությանՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի շրջանակում քննարկվել են նոր ենթակառուցվածքային աշխատանքներՓորձագետը բացատրել է, թե ինչ պայմաններով կարելի է ստանալ մինչև 130 հազար ռուբլու կենսաթոշակԱրագածոտնի մարզում ծանր հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ ուղարկվել է դատարան2026 թվականին Հայաստանի բուհերում կսովորի ավելի քան 10,9 հազար առաջին կուրսեցիԱսլանյանը ՔՊ-ին․ «Ութ տարի է իշխանության եք, բայց քաղաքական միտք ու օրակարգ չեմ տեսել»Ալլա Պուգաչովային կատարել են ազդրային հոդի փոխարինման վիրահատությունՀիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Իսրայելին խորհուրդ են տվել հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումիցՍեուտայի ​​քաղաքապետը քաղաքում միգրանտ երեխաների հետ կապված իրավիճակը անվանել է անտանելիԴատախազությունը պահանջում է Լևոն Մկրտչյանից և փոխկապակցված անձանցից բռնագանձել 26 անշարժ գույք և շուրջ 1,1 մլրդ դրամ
Ամենադիտված