Վաղինակ Սարգսյանը նշանակվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար
Քաղաքական
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 11-ին ստորագրել է հրամանագիր Վաղինակ Սարգսյանին Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Աբրահամյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից:
Ավելի վաղ Վաղինակ Սարգսյանը զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի, ապա նաև Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնը:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»