Լեմկինի ինստիտուտն աջակցում է Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ Մաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտել Փաշինյանն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը Գողություն Աշտարակում․ տանիքից մուտք են գործել տուն և հափշտակել թանկարժեք իրեր Սևանի ջրափրկարարները փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը Արեգնազ Մանուկյանի գործով դատական գործընթացի ձգձգման հարցով ակցիա՝ ԲԴԽ-ի դիմաց Ձերբակալվել է «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը Մակրոն․ Ռուսաստանը պետք է վճարի իր ագրեսիայի համար Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Երևանում հրշեջները մարել են բնակելի տանը բռնկված հրդեհը Օգոստոսի 5-ին տարադրամի փոխարժեքները 

ԱԺ-ն քննարկում է ՍԴ անդամի ընտրության հարցը

Քաղաքական

 ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցը: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը:

«Թեկնածուին ներկայացնելու համար հատկացվում է մինչև 10 րոպե, թեկնածուի ելույթի համար հատկացվում է մինչև 30 րոպե, թեկնածուի եզրափակիչ ելույթի համար հատկացվում է մինչև 15 րոպե»,- ասաց Բաբլոյանը:

ՀՀ ԱԺ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուին ներկայացնելու համար ամբիոնի մոտ հրավիրեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար Երվանդ Խունդկարյանին:

Խունդկարյանը նախ համառոտ ներկայացրեց դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՍԴ անդամի թափուր տեղի համար թեկնածուի ընտրության կարգը: «Հայաստանի Սահմանադրության 213-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են հաջորդաբար՝ Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և կառավարությունը: Վկայակոչված սահմանադրական դրույթին համապատասխան, նկատի ունենալով, որ Սահմանադրական դատարանի դատավորի ակնկալվող թափուր տեղի համար ըստ հաջորդաբար առաջադրման սկզբունքի, հերթական առաջադրումը պետք է իրականացվի դատավորների ընդհանուր ժողովի կողմից, ապրիլի 19-ին Վճռաբեկ դատարանում ստացվել է Սահմանադրական դատարանի նախագահի գրությունը, որով տեղեկացվել է, որ 2018թ. հունիսի 16-ին պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով դադարելու են Սահմանադրական դատարանի դատավոր Վոլոդյա Հովհաննիսյանի լիազորությունները: Նշված գրությունը հիմք ընդունելով՝ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատարը ձեռնամուխ է եղել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության գործընթացը կազմակերպելուն: Մայիսի 18-ին հրավիրվել է դատավորների ընդհանուր ժողով, որին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի բոլոր դատավորները, ովքեր էլեկտրոնային եղանակով ծանուցվել են գալիք ժողովի և դրա օրակարգի վերաբերյալ»,- մանրամասնեց Խունդկարյանը:

Նա հավելեց, որ միաժամանակ առաջարկվել է ընտրություններին ինքնաառաջադրված կամ այլ դատավորների կողմից առաջադրված դատավորների առկայության դեպքում ներկայացնել իրենց թեկնածությունները: «Ստացվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի կողմից ներկայացված գրությունը նույն պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունն առաջադրելու և Վարչական դատարանի նախագահի և նույն դատարանի 5 դատավորների ներկայացրած գրությունը նույն դատարանի դատավոր Արման Դիլանյանի թեկնածությունն առաջադրելու համար: Երկու թեկնածուներն էլ իրենց կենսագրական տվյալներով, անձնական հատկանիշներով և մասնագիտական որակներով համապատասխանում են սահմանված պահանջներին: Մայիսի 18-ին հրավիրված դատավորների ժողովում նոր թեկնածուներ չեն առաջադրվել: Դատավորների ընդհանուր ժողովին մասնակցել է 175 դատավոր: Դատավորների ընդհանուր ժողովը մինչ քվեարկությունը թեկնածուներից յուրաքանչյուրին ելույթով հանդես գալու հնարավորություն է ընձեռել: Քվեարկության արդյունքներով Ելիզավետա Դանիելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 88, Արման Դիլանյանի թեկնածությանը՝ 87 դատավոր»,- ընդգծեց նա:

Դատավորների ընդհանուր ժողովը քվեարկության հաջորդ օրն Ազգային ժողովին Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը:

ՍԴ անդամի թեկնածու Ելիզավետա Դանիելյանն ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է խորհրդարանի ամբիոնից հանդես գալ որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու: Նա շնորհակալություն հայտնեց իր նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար: «Այս ընտրությունն ինձ հնարավորություն է տալիս շարունակել իմ ներդրումն ունենալ Հայաստանի արդարադատության, տվյալ դեպքում՝ սահմանադրական արդարադատության իրականացման բարդ և պատասխանատու գործում, նպաստել Սահմանադրության գերակայությանը, շարունակել ծառայել մեր ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց Դանիելյանը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեմկինի ինստիտուտն աջակցում է Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ Ռուսաստանում ցորենի և գարու գները մեկ տարվա ընթացքում նվազել են մինչև 20 տոկոսովՄաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտել Ռուսաստանում հայտարարել են, որ արհեստական բանականության ներդրումը դեռ չի հանգեցրել աշխատակիցների կրճատմանՓաշինյանն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը Երեք չինական ավտոբրենդ ընդգրկվել է աշխարհի խոշորագույն ավտոարտադրողների տասնյակումԳողություն Աշտարակում․ տանիքից մուտք են գործել տուն և հափշտակել թանկարժեք իրերՍևանի ջրափրկարարները փրկել են 5-ամյա աղջնակի կյանքըՌուսաստանի նավթագազային եկամուտները տարվա առաջին յոթ ամիսներին նվազել են 17%-ովԱրեգնազ Մանուկյանի գործով դատական գործընթացի ձգձգման հարցով ակցիա՝ ԲԴԽ-ի դիմացՁերբակալվել է «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ ԱռուստամյանըՄակրոն․ Ռուսաստանը պետք է վճարի իր ագրեսիայի համարԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԵրևանում հրշեջները մարել են բնակելի տանը բռնկված հրդեհըՕգոստոսի 5-ին տարադրամի փոխարժեքներըՀԾԿՀ-ն երկարաձգել է «Հրազդան-5» ՋԷԿ-ի շահագործման լիցենզիայի ժամկետըԿարողա հասկացելա՝ ժինջիլները իրա վզին էլ կփաթաթեին, եթե հակադրվեր. ՔՊ-ականը՝ Մեսրոպ ՄանուկյանինԴատարանը բավարարել է նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի ապօրինի գույքի բռնագանձման հայցըBloomberg. Պենտագոնը ջնջել է 25 տարվա գաղտնազերծված ռազմական փորձարկումների տվյալներըՍԱՏՄ-ն կասեցրել է «ՕՍՏ»-ի 2 արտադրատեսակների արտադրությունը Մեր սպառնալիքները գալիս են Ադրբեջանից և Թուրքիայից, ուզում ենք չեզոքացնել. Ռուբեն ՌուբինյանՄենք ձեզ չենք նմանվելու, հրեշ չենք դառնալու․ Վարդանյանը՝ ՔՊ-ականներինBild. Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվելՊուտինը նոր օրենք է ստորագրել.Ազատումներ և նշանակումներ՝ պետական համակարգումԿառավարության հերթական նիստը տեղի կունենա օգոստոսի 6-ին՝ ժամը 09:00-ին Վստահ եմ, որ ՀՀ-ն և ՌԴ-ն չեն սպառել դիվանագիտական ճանապարհով խնդիրները լուծելու տարածքը. ՂազարյանDie Welt. Կրամատորսկի ուղղությամբ իրավիճակը կարող է դառնալ Պուտինի ամենամեծ հաղթանակներից մեկըEFE-ն հայտնել է, որ Իսպանիայի Սեուտայի ​​հետ սահմանին իրավիճակը հանգիստ է Հայոց պատմությունը՝ Հայաստանի պատմությամբ փոխելը տրամաբանական էր. Հարությունյան«Մուլտի Վելնես»-ը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ վիճարկելով կառուցապատման իրավունքի դադարեցումըՎայոց ձորից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրվարույթTRIPP-ը միջա՞նցք է, թե՞ չէ. ՔՊ-ականը՝ հնարավոր միջանցնքերի մասինԴուբայի Duty Free-ն այժմ թույլ է տալիս գնումներ կատարել կրիպտոարժույթովՄարդիկ գալիս են Հայաստան և հիացած են և՛ բարքերով, և՛ ազատությամբ. ՎարդանյանՀայաստանն ու Ճապոնիան կուժեղացնեն համագործակցությունը աղետների կառավարման ոլորտումԱրգենտինայի խորհրդարանում ձևավորվել է Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խումբՔՊ-ն է կյանքի կոչել հակահայ և ադրբեջանական թեզերը․ ՇարմազանովClaude-ը փորձել է ներկայանալ որպես մարդ և տարածել վնասաբեր կոդ․ AI անվտանգության ինստիտուտը հետաքննություն է անցկացրելՀայաստանի կառավարությունը նախատեսում է ներգրավել շուրջ 320 մլն դոլարի նոր վարկային միջոցներՊայթուցիչով անօդաչու սարքը ժամանակավորապես կաթվածահար է արել Գերմանիայի օդանավակայանի աշխատանքըԱմենաերկարակյաց շների ցեղատեսակը ճանաչվել է լանկաշիրյան հիլերը«Մուլտի տրանսպորտ» ընկերության՝ տնային կալանքի տակ գտնվող տնօրենին տեղափոխել են ՔԿ՝ հարցաքննությանՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի շրջանակում քննարկվել են նոր ենթակառուցվածքային աշխատանքներՓորձագետը բացատրել է, թե ինչ պայմաններով կարելի է ստանալ մինչև 130 հազար ռուբլու կենսաթոշակԱրագածոտնի մարզում ծանր հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ ուղարկվել է դատարան2026 թվականին Հայաստանի բուհերում կսովորի ավելի քան 10,9 հազար առաջին կուրսեցիԱսլանյանը ՔՊ-ին․ «Ութ տարի է իշխանության եք, բայց քաղաքական միտք ու օրակարգ չեմ տեսել»Ալլա Պուգաչովային կատարել են ազդրային հոդի փոխարինման վիրահատությունՀիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Իսրայելին խորհուրդ են տվել հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից
Ամենադիտված