Ֆուտբոլ խաղում են ոչ թե մարմնով, ոչ թե ոտքերով, այլ գլխով. Մխիթարյան
ՍպորտՀայաստանի հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է աշխարհի առաջնության, իր փոքրիկ կրկնօրինակ խաղալիքի և այլ թեմաների մասին:
«Մեծ սիրով կհետևեի աշխարհի առաջնության եզրափակչին, սակայն այդ օրերին «Արսենալ»-ը հավաք ունի Սինգապուրում, և ես թիմի հետ պետք է լինեմ: Կուզենայի աշխարհի այս առաջնությունում գեղեցիկ խաղ տեսնել` հարձակվողական ոճով»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է rsport.ria.ru-ն:
«Ֆուտբոլ խաղում են ոչ թե մարմնով, ոչ թե ոտքերով, այլ` գլխով: Կարևորն է այն, թե որքան արագ ես դու մարզադաշտում: Մարդիկ կարող են բնությունից հաղթանդամ լինել, սակայն եթե գլուխդ դատարկ է, ապա կարիք չկա անգամ ֆուտբոլ խաղալու մասին մտածել»,- խոսելով Խավիի և Ռոնալդուի մասին՝ ասել է Մխիթարյանը: Վերջինս կարծում է, որ երկու ֆուտբոլիստները տարբեր են և նրանց համեմատելը դժվար է:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում