Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ Մաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտել Փաշինյանն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը Գողություն Աշտարակում․ տանիքից մուտք են գործել տուն և հափշտակել թանկարժեք իրեր Սևանի ջրափրկարարները փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը Արեգնազ Մանուկյանի գործով դատական գործընթացի ձգձգման հարցով ակցիա՝ ԲԴԽ-ի դիմաց Ձերբակալվել է «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը Մակրոն․ Ռուսաստանը պետք է վճարի իր ագրեսիայի համար Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Երևանում հրշեջները մարել են բնակելի տանը բռնկված հրդեհը Օգոստոսի 5-ին տարադրամի փոխարժեքները ՀԾԿՀ-ն երկարաձգել է «Հրազդան-5» ՋԷԿ-ի շահագործման լիցենզիայի ժամկետը 

Մեկ-երկու հրաժարկանով բեկումնային փոփոխություններ չեն լինի․ փաստաբան

Ինչպես տեղեկացրել ենք, օրեր առաջ  ՀՔԾ պետի պաշտոնից ազատվեց Վահրամ Շահինյանը, դրան հաջորդեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրաժարականի դիմումը։ Իսկ արդեն հունիսի 11-ին Շահինյանի պաշտոնում նշանակվեց Սասուն Խաչատրյանը։ Թե ինչ փոփոխությունների կբերի իրադարձությունների նման զարգացումը դատաիրավական համակարգում, ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը մասնագիտական կարծիք լսեց փաստաբան Հովհաննես Չամսարյանից։
 
-Պարո՛ն Չամսարյան, ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ դատաիրավական համակարգի վրա Աղվան Հովսեփյանի հրաժարականը:
 
-Չեմ կարծում, որ Աղվան Հովսեփյանի հրաժարականն ինքնին ունակ է մեծ փոփոխություններ բերել դատաիրավական համակարգում։ Այս համակարգում փոփոխություններ տեսնելու համար մեկ-երկու պաշտոնատար անձանց հրաժարականով և նորերի նշանակումներով բեկումնային փոփոխություններ չեն լինի, սակայն դրական եմ գնահատում այն, որ տևական ժամանակ՝ պետության համար կարևոր և պատասխանատու պաշտոններում հնարավորություն է առաջացել տեսնել նոր մասնագետների, որոնք իրենց հետ կարող են բերել նոր մոտեցումներ և կառավարման մեխանիզմներ։
 
-Աղվան Հոսեփյանն իր հայտարարության մեջ շեշտադրում է իր 45 տարիների փորձի, ոլորտում դրած ավանդի մասին։ Իրո՞ք այդ փորձն ու գիտելիքները ծառայել են ոլորտում դրական փոփոխություններ մտցնելուն։
 
-Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման տարիները աչքի են ընկել քննչական մարմինների ակնհայտ անհիմն գործելաոճով, անհիմն ձերբակալումներով, ապօրինի կալանավորման միջնորդություններ դատարան ներկայացնելով և այլն։ Շատ ավելի լավ կլիներ, որ այդ փորձը ծառայեցվեր նմանատիպ իրավիճակները վերացնելու ուղղությամբ։
 
-Անդրադառնանք նաև մյուս հրաժարականին՝ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին, ում փոխարինելու եկավ Սասուն Խաչատրյանը։ Ի՞նչ ակնկալիքներ ունենալ։
 
-Առանձնակի եմ կարևորում Հատուկ քննչական ծառայության դերը, քանի որ այն իրապես ունակ է լինել այն գործիքը, որի միջոցով մեր հասարակության մեջ առկա արատավոր մի շարք երևույթներ, մասնավորապես, կոռուպցիան և ընտրական գործընթացներում տեղի ունեցող հանցագործությունները, կարող են արմատախիլ արվել։ Այն փաստը, որ Սասուն Խաչատրյանը վերջին մի քանի տարիներին եղել է համակարգից դուրս, գտնում եմ, որ ավելի դրական է ներկա իրադրության պայմաններում, քան՝ եթե նշանակումը լիներ ներսի կադրերից։ Հույս ունեմ, որ վերջինս ավելի օբյեկտիվորեն կարող է վերլուծել ՀՔԾ համակարգային խնդիրները և ապահովել դրա առավել արդյունավետ աշխատանքը՝ հաշվի առնելով նաև վերջին քաղաքական փոփոխությունների արդյունքում ստեղծված և հնարավոր ակնկալվող իրադարձությունները։
 
-Արդյոք պաշտոնատար անձանց վերջին շրջանի հրաժարականներով կլուծվե՞ն այն բոլոր խնդիրները, որոնք ազդում են իրավական պետություն ունենալուն։ Հարկ չկա՞, որ հրաժարական տված պաշտոնյաները, որոնցից շատերին հանրությունը մեղադրում է տարատեսակ մութ գործերի մեջ, օրենքի առաջ պատասխանատվություն կրեն։
 
-Հրաժարականների փուլը միգուցե դեռ որոշ ժամանակ շարունակվի՝ հաշվի առնելով այն, որ հնարավոր են դեպքեր, երբ անձինք նոր ղեկավարների կամ նոր կառավարման ձևաչափերում իրենց այնքան էլ հարմար պայմաններում չզգան։
 
Ինչ վերաբերում է հասարակության կողմից պաշտոնատար անձանց մեղսագրվող արարքներին, ապա կարծում եմ, որ ՀՔԾ, ինչպես նաև այլ իրավասու պետական մարմինները, յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում, պարտավոր է հետևողական և օբյեկտիվ վերաբերմունք ցուցաբերել ցանկացած հիմնավոր կասկածի առնչությամբ և առանց որևէ կաշկանդվածության գործել՝ հօգուտ հանրային շահի և օրինականության վերականգնման՝ ամրապնդելով հասարակության մեջ արդարության նկատմամբ հարգանքը և հավատը։
 
 
Լիլիթ Հակոբյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ Ռուսաստանում ցորենի և գարու գները մեկ տարվա ընթացքում նվազել են մինչև 20 տոկոսովՄաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտել Ռուսաստանում հայտարարել են, որ արհեստական բանականության ներդրումը դեռ չի հանգեցրել աշխատակիցների կրճատմանՓաշինյանն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը Երեք չինական ավտոբրենդ ընդգրկվել է աշխարհի խոշորագույն ավտոարտադրողների տասնյակումԳողություն Աշտարակում․ տանիքից մուտք են գործել տուն և հափշտակել թանկարժեք իրերՍևանի ջրափրկարարները փրկել են 5-ամյա աղջնակի կյանքըՌուսաստանի նավթագազային եկամուտները տարվա առաջին յոթ ամիսներին նվազել են 17%-ովԱրեգնազ Մանուկյանի գործով դատական գործընթացի ձգձգման հարցով ակցիա՝ ԲԴԽ-ի դիմացՁերբակալվել է «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ ԱռուստամյանըՄակրոն․ Ռուսաստանը պետք է վճարի իր ագրեսիայի համարԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԵրևանում հրշեջները մարել են բնակելի տանը բռնկված հրդեհըՕգոստոսի 5-ին տարադրամի փոխարժեքներըՀԾԿՀ-ն երկարաձգել է «Հրազդան-5» ՋԷԿ-ի շահագործման լիցենզիայի ժամկետըԿարողա հասկացելա՝ ժինջիլները իրա վզին էլ կփաթաթեին, եթե հակադրվեր. ՔՊ-ականը՝ Մեսրոպ ՄանուկյանինԴատարանը բավարարել է նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի ապօրինի գույքի բռնագանձման հայցըBloomberg. Պենտագոնը ջնջել է 25 տարվա գաղտնազերծված ռազմական փորձարկումների տվյալներըՍԱՏՄ-ն կասեցրել է «ՕՍՏ»-ի 2 արտադրատեսակների արտադրությունը Մեր սպառնալիքները գալիս են Ադրբեջանից և Թուրքիայից, ուզում ենք չեզոքացնել. Ռուբեն ՌուբինյանՄենք ձեզ չենք նմանվելու, հրեշ չենք դառնալու․ Վարդանյանը՝ ՔՊ-ականներինBild. Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվելՊուտինը նոր օրենք է ստորագրել.Ազատումներ և նշանակումներ՝ պետական համակարգումԿառավարության հերթական նիստը տեղի կունենա օգոստոսի 6-ին՝ ժամը 09:00-ին Վստահ եմ, որ ՀՀ-ն և ՌԴ-ն չեն սպառել դիվանագիտական ճանապարհով խնդիրները լուծելու տարածքը. ՂազարյանDie Welt. Կրամատորսկի ուղղությամբ իրավիճակը կարող է դառնալ Պուտինի ամենամեծ հաղթանակներից մեկըEFE-ն հայտնել է, որ Իսպանիայի Սեուտայի ​​հետ սահմանին իրավիճակը հանգիստ է Հայոց պատմությունը՝ Հայաստանի պատմությամբ փոխելը տրամաբանական էր. Հարությունյան«Մուլտի Վելնես»-ը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ վիճարկելով կառուցապատման իրավունքի դադարեցումըՎայոց ձորից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրվարույթTRIPP-ը միջա՞նցք է, թե՞ չէ. ՔՊ-ականը՝ հնարավոր միջանցնքերի մասինԴուբայի Duty Free-ն այժմ թույլ է տալիս գնումներ կատարել կրիպտոարժույթովՄարդիկ գալիս են Հայաստան և հիացած են և՛ բարքերով, և՛ ազատությամբ. ՎարդանյանՀայաստանն ու Ճապոնիան կուժեղացնեն համագործակցությունը աղետների կառավարման ոլորտումԱրգենտինայի խորհրդարանում ձևավորվել է Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խումբՔՊ-ն է կյանքի կոչել հակահայ և ադրբեջանական թեզերը․ ՇարմազանովClaude-ը փորձել է ներկայանալ որպես մարդ և տարածել վնասաբեր կոդ․ AI անվտանգության ինստիտուտը հետաքննություն է անցկացրելՀայաստանի կառավարությունը նախատեսում է ներգրավել շուրջ 320 մլն դոլարի նոր վարկային միջոցներՊայթուցիչով անօդաչու սարքը ժամանակավորապես կաթվածահար է արել Գերմանիայի օդանավակայանի աշխատանքըԱմենաերկարակյաց շների ցեղատեսակը ճանաչվել է լանկաշիրյան հիլերը«Մուլտի տրանսպորտ» ընկերության՝ տնային կալանքի տակ գտնվող տնօրենին տեղափոխել են ՔԿ՝ հարցաքննությանՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի շրջանակում քննարկվել են նոր ենթակառուցվածքային աշխատանքներՓորձագետը բացատրել է, թե ինչ պայմաններով կարելի է ստանալ մինչև 130 հազար ռուբլու կենսաթոշակԱրագածոտնի մարզում ծանր հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ ուղարկվել է դատարան2026 թվականին Հայաստանի բուհերում կսովորի ավելի քան 10,9 հազար առաջին կուրսեցիԱսլանյանը ՔՊ-ին․ «Ութ տարի է իշխանության եք, բայց քաղաքական միտք ու օրակարգ չեմ տեսել»Ալլա Պուգաչովային կատարել են ազդրային հոդի փոխարինման վիրահատությունՀիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Իսրայելին խորհուրդ են տվել հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումիցՍեուտայի ​​քաղաքապետը քաղաքում միգրանտ երեխաների հետ կապված իրավիճակը անվանել է անտանելի
Ամենադիտված