Որևէ փաստ չպետք է մնա անարձագանք. ԲԴԽ-ն պարզաբանում է
Հայաստան
Բարձրագույն դատական խորհուրդը կհրավիրի իրավապահ մարմինների ուշադրությունը մամուլի որոշ հրապարակումների վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից:
«Վերջին շրջանում մամուլի որոշ հրապարակումներում նշվում են փաստեր, որոնք կարող են ընդհուպ քրեական գործ հարուցելու հիմք ծառայել: Այդպիսի փաստերը չի կարելի անտարբերության մատնել, և Բարձրագույն դատական խորհուրդը դրանց վրա կհրավիրի իրավապահ մարմինների ուշադրությունը:
Մասնավորապես, դա վերաբերում է նաև forrights.am կայքում սույն թվականի հունիսի 7-ին տեղ գտած «Վաղաժամկետ ազատվելու համար կաշառքի գործոնը պարտադիր է․ չտվեցիր՝ չես ազատվի». ազատամարտիկի նամակը» վերնագրով հրապարակմանը, որը կարող է ընդհուպ քրեական գործ հարուցելու հիմք հանդիսանալ:
Կարծում ենք, որ նման փաստերի բացահայտումը և հաճախ նաև ապատեղեկատվությանը համապատասխան արձագանքը կարող են շատ օգտակար լինել դատական իշխանության ոլորտում ընթացող համակարգային բարեփոխումները կյանքի կոչելու համար»,- նշված է հայտարարությունում:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր