Երեխաներին խնամող հայրերը (լուսանկարներ)
Լուսանկարներ
Bored Panda-ն նշում է, որ հունիսի 17-ին ԱՄՆ-ում կնշվի Հայրերի տոնը, և երկրի բնակիչներն արդեն սկսել են պատրաստվել այս տոնին:
ԱՄՆ-Ի Չիկագո քաղաքում բնակվող լուսանկարիչ Գիեդրե Գոմեսը յուրահատուկ ֆոտոշարք է պատրաստել, որի միջոցով նա ցույց է տվել հայրիկների ու նրանց երեխաների միջև յուրահատուկ կապը:
«Ես ինքս մայր եմ ու հետևում եմ՝ ինչպես է ամուսինս շփվում մեր երեխաների հետ, ինչպես են իմ ընկերուհիների ամուսինները շփվում իրենց երեխաների հետ: Երբեմն բռնացնում եմ ինձ այն մտքի վրա, որ համեմատում եմ նրանց իմ հայրիկի հետ: Զվարճալի է նկատել նրանց տարբերությունները, սակայն, ի վերջո, նրանք բոլորն առանց պայմանների են սիրում իրենց երեխաներին»,-պատմել է լուսանկարիչը:
Կնոջ խոսքով՝ ինքը փորձել է ցույց տալ հնարավորինս շատ տարբեր հայրերի՝ զվարճալի մթնոլորտ հաղորդելով յուրաքանչյուր կադրի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)