Ներսես Նազարյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
Քաղաքական
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ներսես Նազարյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:
Այս մասին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապիվարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը:
«Ներսես Նազարյանը, ով նաև ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության պետն էր, աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Դիմումը դեռ չի ստորագրվել, բայց այն կբավարարվի»,- նշեց Գնդոյանը:
Ներսես Նազարյանը ՀՀ ԱԻՆ-ում աշխատանքի էր ընդունվել 2016 թվականի հուլիսի 22-ին:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»