Պետրա Բայրը վերահաստատել է ԵԽԽՎ աջակցությունը՝ սերտորեն համագործակցելու Հայաստանի Ազգային ժողովի հետ Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի. Կիմ Չեն Ընի քույրը նախազգուշացրել է Ճապոնիային (Տեսանյութ) Միջադեպ ԱԺ-ում. «հորթ» արտահայտության պատճառով. Կարապետյանը նախազգուշացում է ստացել Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի շուրջ բանակցություններում մնացել է «մեկ-երկու հարց»․ Al Jazeera Լեմկինի ինստիտուտն աջակցում է Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ Մաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտել Փաշինյանն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը Գողություն Աշտարակում․ տանիքից մուտք են գործել տուն և հափշտակել թանկարժեք իրեր Սևանի ջրափրկարարները փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը Արեգնազ Մանուկյանի գործով դատական գործընթացի ձգձգման հարցով ակցիա՝ ԲԴԽ-ի դիմաց Ձերբակալվել է «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը 

Կուտակային կենսաթոշակային համակարգի կասեցումը կվտանգեր Հայաստանի հեղինակությունը. Փաշինյան

Քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ որոշում է համարում Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցնցում գործունեությունն ապահովելու կառավարության առաջարկած մոտեցումը, որով քաղաքացիները կվճարեն 2.5, պետությունը՝ 7.5 տոկոս: Նախկինում կենսաթոշակային համակարգի մասնակիցը վճարում էր իր եկամտի 5 տոկոսը, 5 տոկոսն էլ՝ պետությունն էր վճարում անձի օգտին: ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե հնարավոր է հետագայում Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից հանել պարտադիր բաղադրիչը, վարչապետը նշեց՝ հետագայում սկզբունքորեն ամեն ինչ էլ հնարավոր է, բայց ներկայում գործադիրը խնդիր ունի ճիշտ հասկանալու և գնահատելու ստեղծված իրավիճակը:

«Այս պահին ուժի մեջ է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի այն դրույթը, ըստ որի՝ հուլիսի 1-ից բոլորն առանց բացառության պետք է վճարեն պարտադիր կուտակային բաղադրիչը: Նրանք, ովքեր նախկինում այդ համակարգ մուտք չէին գործել, հուլիսի 1-ից պետք է մասնակցեն համակարգին: Եթե հիմա մենք որևէ բան չձեռնարկեինք, հուլիսի 1-ից նախկինում համակարգում ընդգրկված շուրջ 207 հազար քաղաքացիները, ինչպես նաև ներկայում համակարգին միացող 80 հազար քաղաքացիները պետք է շարունակեն վճարել նախկին չափով: Այս իրավիճակում մենք ունեինք մի քանի այլ տարբերակ ևս՝ ոչինչ չձեռնարկել ու թույլ տալ, որ համակարգը նույն տեմպով գործեր: Սա մեզ համար ընդունելի չէր»,-ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է համակարգի գործունեությունը մեկ տարով հետաձգելու տարբերակին, ապա, ըստ Նիկոլ Փաշինյանի, դա անարդար և ոչ հավասար պայմաններ կստեղծեր մինչ այժմ համակարգին միացած 207 հազար քաղաքացիների նկատմամբ:

Համակարգն ընդհանրապես կասեցնելու դեպքում էլ Հայաստանի հեղինակությունը կվտանգվեր միջազգային ասպարեզում: «Այս պարագայում առաջ կգար կուտակային ֆոնդերի կառավարիչների հետ կոնֆլիկտի մեջ մտնելու խնդիրը: Այդ ֆոնդերը կառավարում են Եվրոպայում և աշխարհում բավականին բարձր ռեյտինգ ունեցող կառավարիչներ: Այս իրավիճակում նրանց համար չնախատեսված խաղի կանոններ ենք փոխում, այդ լուրը տարածվում է ամբողջ աշխարհում, նրանք էլ նպաստում են դրան, ստացվում է, որ Հայաստանում տնտեսական գործունեության համար խնդիրներ կան: Այս պայմաններում մեզ համար դժվար կլինի ուրիշ օտարերկրյա տնտեսավարողների հրավիրել Հայաստան, երբ մենք խաղի կանոններ ենք փոխում խաղի ընթացքում արդեն գործող տնտեսավարողների համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով կառավարության կողմից առաջարկված լուծմանը՝ վարչապետը նկատեց, որ հուլիսի 1-ից համակարգին արդեն միացած քաղաքացիներն ու նոր միացողները կվճարեն միջինում 5000 դրամով ավելի պակաս կենսաթոշակային վճար:

Ինչ վերաբերում է պնդումներին, որ Սահմանադրական դատարանի որոշումները՝ կապված կուտակային կենսաթոշակային համակարգի հետ, ամբողջությամբ չեն կատարվել, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կկատարվի ուսումնասիրություն: «Ասում ենք՝ եկեք այս որոշումն ուժի մեջ մտցնենք, որպեսզի կառավարության պատճառով ցնցումներ չլինեն, գնանք ու ուսումնասիրություններ կատարենք, թե որքանով են կատարվել ՍԴ որոշումները կուտակային համակարգի վերաբերյալ։ Եթե կպարզվի, որ որոշումները չեն կատարվել ու այս ողջ համակարգը հակասահմանադրական է, ոչ մի ողբերգություն չկա: Այն գումարները, որոնք մինչև հիմա վճարվել են, նստած են մեր անունով բացված հաշիվներին, մարդիկ կարող են մինչև վերջին կոպեկը հետ ստանալ իրենց գումարները»,-հավելեց պաշտոնյան:

Պարտադիր բաղադրիչին անդրադառնալով էլ՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա արվում է այն նպատակով, որպեսզի մարդիկ այսօր կուտակեն կենսաթոշակային տարիքի համար, քանի որ ոչ բոլորն են կարողանում գումար «հետ գցել» և ամենաառաջին առիթի դեպքում էլ իրենց խնայողությունները ծախսում են:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պետրա Բայրը վերահաստատել է ԵԽԽՎ աջակցությունը՝ սերտորեն համագործակցելու Հայաստանի Ազգային ժողովի հետ Բելլա Հադիդը կարճ շորտերով նկարահանվել է Alo-ի նոր գովազդային արշավումԿառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի. Կիմ Չեն Ընի քույրը նախազգուշացրել է Ճապոնիային (Տեսանյութ) Միջադեպ ԱԺ-ում. «հորթ» արտահայտության պատճառով. Կարապետյանը նախազգուշացում է ստացել Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի շուրջ բանակցություններում մնացել է «մեկ-երկու հարց»․ Al Jazeera Լեմկինի ինստիտուտն աջակցում է Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ Ռուսաստանում ցորենի և գարու գները մեկ տարվա ընթացքում նվազել են մինչև 20 տոկոսովՄաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտել Ռուսաստանում հայտարարել են, որ արհեստական բանականության ներդրումը դեռ չի հանգեցրել աշխատակիցների կրճատմանՓաշինյանն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը Երեք չինական ավտոբրենդ ընդգրկվել է աշխարհի խոշորագույն ավտոարտադրողների տասնյակումԳողություն Աշտարակում․ տանիքից մուտք են գործել տուն և հափշտակել թանկարժեք իրերՍևանի ջրափրկարարները փրկել են 5-ամյա աղջնակի կյանքըՌուսաստանի նավթագազային եկամուտները տարվա առաջին յոթ ամիսներին նվազել են 17%-ովԱրեգնազ Մանուկյանի գործով դատական գործընթացի ձգձգման հարցով ակցիա՝ ԲԴԽ-ի դիմացՁերբակալվել է «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ ԱռուստամյանըՄակրոն․ Ռուսաստանը պետք է վճարի իր ագրեսիայի համարԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԵրևանում հրշեջները մարել են բնակելի տանը բռնկված հրդեհըՕգոստոսի 5-ին տարադրամի փոխարժեքներըՀԾԿՀ-ն երկարաձգել է «Հրազդան-5» ՋԷԿ-ի շահագործման լիցենզիայի ժամկետըԿարողա հասկացելա՝ ժինջիլները իրա վզին էլ կփաթաթեին, եթե հակադրվեր. ՔՊ-ականը՝ Մեսրոպ ՄանուկյանինԴատարանը բավարարել է նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի ապօրինի գույքի բռնագանձման հայցըBloomberg. Պենտագոնը ջնջել է 25 տարվա գաղտնազերծված ռազմական փորձարկումների տվյալներըՍԱՏՄ-ն կասեցրել է «ՕՍՏ»-ի 2 արտադրատեսակների արտադրությունը Մեր սպառնալիքները գալիս են Ադրբեջանից և Թուրքիայից, ուզում ենք չեզոքացնել. Ռուբեն ՌուբինյանՄենք ձեզ չենք նմանվելու, հրեշ չենք դառնալու․ Վարդանյանը՝ ՔՊ-ականներինBild. Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվելՊուտինը նոր օրենք է ստորագրել.Ազատումներ և նշանակումներ՝ պետական համակարգումԿառավարության հերթական նիստը տեղի կունենա օգոստոսի 6-ին՝ ժամը 09:00-ին Վստահ եմ, որ ՀՀ-ն և ՌԴ-ն չեն սպառել դիվանագիտական ճանապարհով խնդիրները լուծելու տարածքը. ՂազարյանDie Welt. Կրամատորսկի ուղղությամբ իրավիճակը կարող է դառնալ Պուտինի ամենամեծ հաղթանակներից մեկըEFE-ն հայտնել է, որ Իսպանիայի Սեուտայի ​​հետ սահմանին իրավիճակը հանգիստ է Հայոց պատմությունը՝ Հայաստանի պատմությամբ փոխելը տրամաբանական էր. Հարությունյան«Մուլտի Վելնես»-ը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ վիճարկելով կառուցապատման իրավունքի դադարեցումըՎայոց ձորից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրվարույթTRIPP-ը միջա՞նցք է, թե՞ չէ. ՔՊ-ականը՝ հնարավոր միջանցնքերի մասինԴուբայի Duty Free-ն այժմ թույլ է տալիս գնումներ կատարել կրիպտոարժույթովՄարդիկ գալիս են Հայաստան և հիացած են և՛ բարքերով, և՛ ազատությամբ. ՎարդանյանՀայաստանն ու Ճապոնիան կուժեղացնեն համագործակցությունը աղետների կառավարման ոլորտումԱրգենտինայի խորհրդարանում ձևավորվել է Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խումբՔՊ-ն է կյանքի կոչել հակահայ և ադրբեջանական թեզերը․ ՇարմազանովClaude-ը փորձել է ներկայանալ որպես մարդ և տարածել վնասաբեր կոդ․ AI անվտանգության ինստիտուտը հետաքննություն է անցկացրելՀայաստանի կառավարությունը նախատեսում է ներգրավել շուրջ 320 մլն դոլարի նոր վարկային միջոցներՊայթուցիչով անօդաչու սարքը ժամանակավորապես կաթվածահար է արել Գերմանիայի օդանավակայանի աշխատանքըԱմենաերկարակյաց շների ցեղատեսակը ճանաչվել է լանկաշիրյան հիլերը«Մուլտի տրանսպորտ» ընկերության՝ տնային կալանքի տակ գտնվող տնօրենին տեղափոխել են ՔԿ՝ հարցաքննությանՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի շրջանակում քննարկվել են նոր ենթակառուցվածքային աշխատանքներՓորձագետը բացատրել է, թե ինչ պայմաններով կարելի է ստանալ մինչև 130 հազար ռուբլու կենսաթոշակ
Ամենադիտված