Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը Ուկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց Ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում․ Ծառուկյանը հիշեցրել է՝ ինչ էր զգուշացրել 44-օրյա պատերազմից առաջ Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Երևանում բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Սեպտեմբերի 27․ վեց տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում Երևանն ու, առհասարակ, Հայաստանը փաստորեն «բաց են» արտաքին թշնամու լրտեսական ու դիվերսիոն գործունեության առջև. Արմեն Այվազյան Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով 

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը հանդիպում անցկացրեց Սևանի տարածքի դպրոցների տնօրենների և համայնքների ղեկավարների հետ

Հասարակություն
Հունիսի 12-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը եղավ Սևանի քաղաքապետարանում, հանդիպում ունեցավ Սևանի տարածաշրջանի ՍԱՏԳ – աշխատակիցների հետ:
 
Մարզպետը գործակալության աշխատակցին անձամբ փոխանցեց բնակիչների կողմից բարձրացված դժգոհությունը, որի շուրջ կծավալվի լուրջ քննարկում:
 
Սևանի քաղաքապետարանի շենքում մարզպետ Իշխան Սաղաթելյանը հանդիպում և խորհրդակցություն անցկացրեց Սևանի տարածքի դպրոցների տնօրենների և համայնքների ղեկավարների հետ:
 
Դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը մարզպետը կարևորեց կրթական հաստատությունների ապաքաղաքականացումը, դրամահավաքների բացառումը, պաշտոնական դիրքի չարաշահումներից զերծ մնալը, կրթական որակի ապահովումն ու բարձրացումը, դպրոցաշինական խնդիրների կարգավորումը:
 
«Կրթության ոլորտը լինելու է իմ գործունեության առաջնահերթություններից մեկը:
Մենք պետք է դառնանք զարգացած պետություն, և դրա հիմքերը մենք պետք է դնենք դպրոցից՝ ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ բարձրացնելով թե՛ դպրոցի, թե՛ մանկավարժի ու թե՛ կրթության դերը: Այսուհետ դպրոցի տնօրենի համար պետք է նշանակություն չունենա, թե ով է իր մարզպետը և ինչ կուսակցության է նա պատկանում: Նա պետք է մտահոգվի միայն հաստատության կրթական և արդյունավետ կառավարման խնդիրներով՝ բացառելով դրամահավաքները, պաշտոնական դիրքի չարաշահումները, նկատվող արատավոր այլ երևույթներ: Նա պետք է մտահոգվի, եթե իր ընտանիքի անդամները կամ հարազատներն իր ղեկավարած դպրոցում զբաղեցնում են ձևական կամ ոչ նպատակային հաստիքներ, և եթե նման դեպքեր կան, ապա պետք է անմիջապես ուղղել թույլ տրված սխալներն ու խախտումները: Դպրոցի տնօրենի կամ մանկավարժների մրցույթները պետք է լինեն հնարավորինս թափանցիկ ու հրապարակային, մաքուր ու արդար, որի ժամանակ նախապատվությունը կտրվի մանկավարժի պատիվն ու անունը միշտ բարձր պահող բանիմաց ու զարգացած մասնագետներին: Դպրոցներում առաջացած խնայողություններն պետք է ուղղվեն կամ դպրոցաշինական խնդիրների լուծմանը, կամ՝ աշխատավարձերի բարձրացմանը՝ ըստ տեղերից ներկայացված կարիքների: Անկախ մեր անձնական հարաբերություններից՝ լինելու եմ պահանջկոտ, հետևողական, օրինախախտումները չհանդուրժող»,-դպրոցների տնօրեններին դիմեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
 
Այնուհետ մարզպետը լսեց դպրոցների տնօրենների կողմից բարձրացված խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում էին դպրոցաշինական և կազմակերպչական խնդիրներին, հաստիքային միավորների պահպանման, բուժսպասարկման ապահովման, մանկավարժական թափուր տեղերի համալրման հետ կապված հարցերին:
,,Մենք մանրամասնորեն քննության կառնենք այստեղ բարձրացված բոլոր հիմնահարցերը: Եթե դրանք կարգավորելու համար բավարար կլինեն տնտեսված միջոցները, ապա կօգտագործենք այդ հնարավորությունը, իսկ եթե դրանց լուծումը կպահանջի ավելի մեծ միջոցներ, կփորձենք կառավարության կամ այլ միջոցների հաշվին համապատասխան ծրագրեր իրականացնել: Դուք պետք է բարձր հիմքերի վրա դնեք նաև համագործակցություն տեղական ինքնակառավարման մարմինների հետ,,-հանդիպումն ամփոփեց մարզպետը:
 
Սևանի տարածքի համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը Իշխան Սաղաթելյանը կարևորեց տեղական բյուջեների սեփական եկամուտների ամբողջական հավաքագրումը, պետության կողմից պարտադիր և պատվիրակված լիազորությունների կատարումը, համայնքապետարանների աշխատակազմերում պահվող անարդյունավետ հաստիքները նպատակային հաստիքներով փոխարինելը, աղբահանության կազմակերպումը, թափանցիկ ու հրապարակային գործունեության ապահովումը, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի կազմման և համապատասխան ներդրումներ ներգրավելու ուղղությամբ նկատելի քայլեր ձեռնարկելը:
 
«Մենք Սևան քաղաքում և տարածքի գյուղական համայնքներում ունենք բավականին կայուն ու բարենպաստ իրավիճակ՝ ի տարբերություն սահմանամերձ համայնքներում տիրող իրավիճակի: Սա առավելություն է, որը դուք պետք է զարգացնեք հետևողական ու համագործակցված աշխատանքի արդյունքում:
 
Այդ նպատակով էլ ձեզ հորդորում եմ՝ լուրջ ուշադրություն դարձնել սեփական եկամուտների ամբողջական հավաքագրման, պետության կողմից սահմանված պարտադիր և պատվիրակված լիազորոթյունների անթերի կատարման, հրապարակային ու թափանցիկ աշխատանքների կազմակերպման, աղբահանության կարգավորման, գոյացած միջոցների արդյունավետ ծախսման, ոչ նպատակային հաստիքային միավորների պահպանման բացառման , գոյացած միջոցների արդյունավետ ծախսման, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի կազմման ու համարժեք ներդրումների ներգրավման ուղղություններում: Մենք շատ համայնքներ ունենք, որտեղ պահվում են ձևական կամ աննպատակ հաստիքներ, իսկ փոխարենն անտեսված է անասնաբույժի շատ կարևոր հաստիքը:
 
Հարկավոր է համատեղ աշխատանքով գտնել բոլոր հարցերի արդյունավետ լուծումները: Ցանկացած համայնքի հոգսը ես համարում եմ մարզպետի առօրյա հոգսը»-համայնքների ղեկավարներին դիմեց մարզպետը:
 
Իշխան Սաղաթելյանը, մարզի զարգացման գերակա ուղղությունները համարելով գյուղատնտեսությունն ու տուրիզմը, առաջարկեց համայնքների ղեկավարներին՝ առավել մեծ ուշադրություն սևեռել այս ոլորտների զարգացմանը:
 
«Գյուղատնտեսությունը և տուրիզմը մեզանում զարգացման հիանալի հնարավորություններ և հեռանկարներ ունեն: Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի մեր մարզում գյուղացին ամրապնդվի իր հողի վրա, բարձրանա ու կայուն զարգացման հիմքերի վրա դրվի մեր գյուղատնտեսությունը, տուրիզմի զարգացման համար լիարժեք օգտագործվեն մեր գրավչությունները, ինչի համար հարկավոր կլինեն մեծածավալ ներդրումներ: Դրա համար անհրաժեշտ է տեղերից մշակել և ներկայացնել գյուղատնտեսությանն ու տուրիզմին վերաբերող այնպիսի իրատեսական ծրագրեր, որոնք պահանջված կլինեն ներդրողների համար:
 
Պարզապես այստեղ հարկավոր է ներդնել աշխատասիրություն, համարժեք ջանքեր ու հանրօգուտ նպատակներ:
Այդ ծրագրերն ու ներդրումները, համոզված եմ, մեզ համար կստեղծեն կայուն աշխատատեղեր: Սևանում ես նկատում եմ նաև առողջ մրցակցություն համայնքերի միջև, ինչը հույս է տալիս կարծելու, որ առաջիկայում կունենանք նաև շոշափելի ձեռքբերումներ հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում,,-հանդիպումն ամփոփեց Գեղարքունիքի մարզպետը»:
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակըՈւկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց Ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում․ Ծառուկյանը հիշեցրել է՝ ինչ էր զգուշացրել 44-օրյա պատերազմից առաջ Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Երևանում բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Սեպտեմբերի 27․ վեց տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում Երևանն ու, առհասարակ, Հայաստանը փաստորեն «բաց են» արտաքին թշնամու լրտեսական ու դիվերսիոն գործունեության առջև. Արմեն Այվազյան Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է
Ամենադիտված