Քաղաքացիները տոնում են Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների ազատ արձակումը (տեսանյութ, լուսանկարներ)
ՀասարակությունԺիրայր Սեֆիլյանի և մյուսների ազատ արձակումն այսօր վերածվեց իսկական տոնախմբության: Մեծ թվով քաղաքացիներ էին հավաքվել Վերաքննիչ դատարանի դիմաց. նրանք Սեֆիլյանին ու մյուսներին դիմավորեցին մեծ ոգևորությամբ՝ գոչյուններով, երգ ու երաժշտությամբ, գրկախառնություններով, շատերը չկարողացան զսպել արցունքները:
Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների աջակիցների կարծիքով՝ տղաներին ազատազրկման դատապարտելը քաղաքական ենթատեքստ ունի և նրանք հետապնդվում են նախկին իշխանությունների վերաբերյալ իրենց ունեցած քաղաքական տեսակետների համար:
Հիշեցնենք՝ քիչ առաջ Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Հրայր Թոփչյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Գալուստ Գրիգորյանը, Ներսես Պողոսյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեցին: Վերաքննիչ քրեական դատարանը ոչ թե արդարացրեց նրանց, այլ նրանց խափանման միջոցը փոխեց ստորագրությամբ չհեռանալու մասին:



















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)