«Սասնա Ծռերից» Սեդրակ Նազարյանն ազատ արձակվեց
Իրավունք
«Սասնա Ծռեր» զինված խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանի խափանման միջոցը փոխվեց, նա անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց նիստերի դահլիճից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոփոխելու միջնորդություն են ներկայացրել «Ծառուկյան» Խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը։
Գործով մեղադրող Պետրոս Պետրոսյանը հայտարարել էր, որ չի առարկում միջնորդությանը՝ հաշվի առնելով Սեդրակ Նազարյանի առողջական վիճակն ու ընտանեկան վիճակը։
Նշենք, որ «Սասնա Ծռեր» զինված խմբավորման անդամներից վեցն արդեն ազատության մեջ են։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)