«Լավ եղեք»․ Փաշինյանը՝ Մոսկվայից
Արտաքին Քաղաքական
Աշխատանքային այցով Մոսկվայում եմ՝ Աննայի հետ: Հանդիպումներ կունենամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կմասնակցենք ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը, ներկա կլինենք Ռուսաստան-Սաուդյան Արաբիա բացման խաղին: Լավ եղեք»,- ասված է վարչապետի գրառման մեջ։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները տեղի կունենան հունիսի 13-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)