Մեսսին և Դի Մարիան վերսկսել են մարզումները Արգենտինայի ազգային թիմի հետ
Սպորտ
Արգենտինայի ազգային թիմի մարզումների հետ կրկին մարզվում են Մեսսին և դի Մարիան:
Լիոնել Մեսսին և Անխել դի Մարիան անհայտ պատճառներով բաց էին թողել Արգենտինայի թիմի նախօրեի մարզումը: «Ալբիսելեստեն» շարունակում է նախապատրաստվել աշխարհի 2018 թվականի առաջնությանը:
Լիոնել Մեսսին Արգենտինայի ընտրանու կազմում անցկացրել է 124 խաղ, խփել 64 գնդակ: Անխել դի Մարիան 71 խաղում հեղինակել է 16 գնդակ:
Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմը ԱԱ-ում հայտնվել է D խմբում և կմրցի Իսլանդիայի, Խորվաթիայի և Նիգերիայի հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)