Վլադիմիր Գասպարյանի եղբայրը քանդել է իր գազալցակայանի մի մասը. «Ժամանակ»
Հայկական Մամուլ
«Ժամանակ» օրաթերթը գրում է.
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայր Կարեն Գասպարյանը ստիպված է եղել քանդել իրեն պատկանող գազալցակայանի մի մասը: Խնդիրն այն է, որ գազալցակայանի այդ հատվածը կառուցված էր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի տակ, ինչը անվտանգության նորմերի կոպիտ խախտում է: Բայց մինչև հեղափոխությունը Կարեն Գասպարյանն անձեռնմխելի էր, իսկ հիմա պետք է հարգի անվտանգության ամենաչնչին նորմերը, և հետևելով օրենքի պահանջին՝ նախկին ոստիկանապետի եղբայրն ԱԻՆ-ից զգուշացում ստանալուց անմիջապես հետո նյութական մեծ վնասներ կրելուց բացի, իր միջոցներով ապամոնտաժել է գազալցակայանի վտանգավոր հատվածը»։
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)