Ուկրաինացին մահացել է Ռումինիայի լեռներում՝ սահմանն ապօրինի հատելուց հետո. ևս երկուսին ողջ են գտել Կալիֆոռնիան Գոհաբանության օրվան ընդառաջ պատրաստվում է փոթորիկների և ջրհեղեղների (լուսանկարներ) Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հունաստանում 14-ամյա դեռահասը ծրագրել էր դպրոցում զանգվածային հրաձգություն իրականացնել՝ հասակակիցների հալածանքների պատճառով Արհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց ապրել մինչև 1400 տարի Ինչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար) Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է արգելել փոխնակ մայրությունը Վահան Կոստանյանը Կլաուդիո Կորդոնեի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Լիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ) Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել 

Երազում եմ տրակտոր ունենալ. Հենրիխ Մխիթարյան

Սպորտ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ այս օրերին ֆուտբոլային մի շարք աստղեր՝ նրանք, ովքեր անգամ չեն մասնակցելու Մունդիալին, Մոսկվայում են: Նրանց շարքում է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:

Մխիթարյանը պատասխանել է Sports.ru կայքի հարցերին: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

-Դուք խոսում եք 6 լեզվով` ռուսերեն, հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն և պորտուգալերեն: Կհուշե՛՞ք, թե ինչպես կարելի է դա անել:

-Ոչ մի գաղտնիք չկա: Հնարավորություն կար ապրելու Ֆրանսիայում, սովորեցի ֆրանսերեն, հնարավորություն կար ապրելու Բրազիլիայում` սովորեցի պորտուգալերեն: Խաղում էի Գերմանիայում` սովորեցի գերմաներեն: Ամեն ինչ պարզ է` շփվում եմ, հարցեր եմ տալիս և գրքեր եմ կարդում:

-Դուք 14 տարեկանում 6 ամիս մարզվել եք «Սան-Պաուլո» ակումբի հետ: Ի՞նչը Ձեզ զարմացրեց:

-Բրազիլական մշակութային կյանքը: Ամեն ինչ շատ նոր էր: Բոլորը գիտեն բրազիլական ուտելիքները` չուրասկոն (մսի տեսակ- խմբ.), բրինձը, լոբին և բանանը: Հայաստանում այդ ամենը չկա, այնտեղ միայն խորոված է:

-Պատմեք մի ծիծաղելի պատմություն՝ կապված Յուրգեն Կլոպի հետ:

-«Բորուսիա»-ում մի անգամ Կլոպն ասաց. «Եթե խփես 6-7 գոլ, ապա ես քեզ կվճարեմ 50 եվրո: Եթե ոչ, ապա դու ես վճարում»: Ես պարտվեցի, սակայն երկու օր անց մենք հանդիպում ունեցանք «Ֆրանկֆուրտ»-ի հետ, որտեղ ես երկու գոլ խփեցի: Երբ շնորհավորում էր, ասաց, որ գոհ է ինձնից, իսկ ես ի պատասխան ասացի. «Վերադարձրու իմ 50 եվրոն»: Նա ստիպված էր ետ տալ:

-Երևանը աշխարհում լավագույն քաղա՞քն է:

-Ինձ համար լավագույնն է: Այնտեղ ապրում են իմ ընկերները, հարազատները և ընտանիքս: Այդ քաղաքն ինձ մեծ ուժ է տալիս:

-Երեք կարևոր տեղ, որտեղ մարդ պետք է լինի Հայաստան այցելելու դեպքում:

-Առաջին` Խոր Վիրապ, որը եկեղեցական համալիր է Արարատի փեշերին: Այնուհետև Գառնի-Գեղարդ և Արցախ:

-Կա՞ մի երգ, որը լսում եք, երբ տխուր եք:

-Այդպիսի երգ չկա: Երբ տխուր եմ, երգ չեմ լսում, պարզապես մտածում եմ:

-Ձեզ դուր գալի՞ս է «System of a Down»-ը:

-Ես ռոքի երկրպագու չեմ, բայց քանի որ խմբի մենակատարն իմ հայրենակիցն է, դրա համար սիրում եմ: Թեպետ դեռևս չեմ տեսնվել նրա հետ:

-Ամենակարևոր խորհուրդը, որ Ձեզ տվել է Ձեր հայրը:

-Կարծում եմ, նա չհասցրեց տալ ինձ ամենալավ խորհուրդը, քանի որ ես 7 տարեկան էի, երբ նա հեռացավ մեզնից: Ցավոք, այդ տարիքում ես շատ բան չէի հասկանում:

-Ձեր մայրիկի սարքած լավագույն ուտեստը:

-Չկա միայն մեկը, սակայն կասեմ խոզի միսը՝ ռոքֆոր պանրի սոուսով:

-Նկարագրեք Ձեր տունը Լոնդոնում:

-3-սենյականոց բնակարան Լոնդոնի խաղաղ շրջաններից մեկում: Ոչ մի հատուկ բան:

-Եր՞բ եք Դուք վերջին անգամ հավաքել Ձեր սենյակը:

-Երկու օր առաջ:

-Ինչո՞ւ է այդպես պատահել:

-Քանի որ իմ սենյակն է, ինքս էլ պիտի մաքրեմ:

-Ձեր տունը շքե՞ղ եք համարում:

-Միայն ես եմ շքեղ:

-Ձեզնից բացի՞:

-Ոչ, ոչինչ չկա:

-Որտե՞ ղ եք գնում Ձեր հագուստները:

-Վերջին անգամ Մյունխենում: Հավաքականի հետ հավաքի էինք Ավստրիայում և ընկերական խաղից հետո մեզ մեկօրյա հանգիստ էին տվել: Ամբողջ թիմով գնացինք Մյունխեն: Այնտեղ եմ գնել:

-Ի՞նչ բրենդներ եք նախընտրում:

-Որպես այդպիսին չկա մեկը: Չէի ասի, որ օգտվում եմ մեկ բրենդից:Կարևորը, որ ինձ դուր գա շապիկը, ջինսը և այլն:

-Ի՞նչ հագուստ եք կրում:

-Բրենդային, բայց հասարակ:

-Պատմեք Իբրահիմովիչի մասին մի պատմություն, որը ոչ ոք չգիտի:

-Մի անգամ Իբրահիմովիչի հետ ընթրեցինք հայկական ռեստորանում և դրանից երկու անց նա հեթ-տրիկի հեղինակ դարձավ Եվրոպայի լիգայի խաղում:

-Եր՞բ եք վերջին անգամ մետրո նստել:

-Մետրո՞: Երևի, 15 տարեկանում, Երևանում:

-Երբ խաղում էիք «Շախտյոր»-ում, ինչո՞վ էիք շրջում Դոնեցկում:

-Ես ունեի ակումբին պատկանող «Hyundai»: Շատ գոհ էի դրանից:

-Իսկ ի՞նչ եք վարում հիմա:

-Առօրյայում՝ Mercedes GLA:

-Իսկ որ՞ն է Ձեր երազանքի մեքենան:

-Երազում եմ տրակտոր ունենալ: Դա է լավագույն մեքենան: Կատակում եմ: Այն մեքենան, որ երազում էի, արդեն ունեմ, դա Lamborghini Aventador-ն է:

-Դուք «Արսենալ»-ի հետ նամակագրություն ունե՞ք:

-Այո, WhatsApp-ում:

-Ինչպիսի՞ երազանք ունեք:

-Ես շատ երազանքներ ունեմ: Եվ երբ ամեն անգամ հասնում են դրանցից մեկին, ի հայտ են գալիս նորերը: Ես երբեք կանգ չեմ առնում: Առաջին երազանքս լավ մարդ լինելն է, իսկ երկրորդը` ընտանիքը և երեխաներն են: Մնացածը կգա ժամանակի հետ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինացին մահացել է Ռումինիայի լեռներում՝ սահմանն ապօրինի հատելուց հետո. ևս երկուսին ողջ են գտել Կալիֆոռնիան Գոհաբանության օրվան ընդառաջ պատրաստվում է փոթորիկների և ջրհեղեղների (լուսանկարներ)Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հունաստանում 14-ամյա դեռահասը ծրագրել էր դպրոցում զանգվածային հրաձգություն իրականացնել՝ հասակակիցների հալածանքների պատճառովԱրհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց ապրել մինչև 1400 տարիԻնչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար) Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է արգելել փոխնակ մայրությունըՎահան Կոստանյանը Կլաուդիո Կորդոնեի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԼիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ)Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. ԼավրովՈւկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացելՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնիՄահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղելՎարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասինԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է ԶելենսկիինԳագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստըԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) ՌԴ ինչ-որ պետական հիմնարկի պահակի աշխատող, Պիպո մականունով այս անձը նենգաբար ստում է՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին. Հենրիխ Դանիելյան Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Honda-ն և Toyota-ն հետ են կանչում 1,6 մլն ավտոմեքենա. Պատճառը հայտնի է
Ամենադիտված