ԿԸՀ-ն Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համար միջնորդություն չի ստացել Սուտ եք ասում, ի՞նչ է նշանակում հանձնել եք Տիգրանաշենը, հարցը սահմանազատմամբ պիտի լուծվի (տեսանյութ) Կհրահրի բախումներ, որ չեղարկի ընտրությունները․ ի՞նչ սցենար է պատրաստում Փաշինյանը (տեսանյութ) Քննչական գործողություններ՝ Անդրանիկ Թեվանյանի կուսակցության գրասենյակում (տեսանյութ) 21-ամյա կինը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանելիս դուրս է նետվել մեքենայից և մահացել․ ՆԳՆ Խաբված նախընտրական խոստումներ․ Ինչպես Փաշինյանի դատական համակարգի բարեփոխումները դարձան ՀՀ-ում արդարության պատրանք Միջազգային հանրությունը պետք է դատապարտի ադրբեջանական վանդալիզմի դրսևորումները Լեռնային Ղարաբաղում. Շարմազանով Այս տարի ոչ միայն նախարար եմ, այլև ծնող, ուզում եմ բոլորիդ դիմել, ինչպես կդիմեի աղջկաս․ Անդրեասյան «ՀայաՔվե»-ն պահանջում է չեղարկել Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը առաջիկա ընտրություններին Դիմակավորված անձինք ներխուժել են ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տուն «Մայր Հայաստանի» գրասենյակում քննչական գործողությունները շարունակվում են․ Արեգնազ Մանուկյան «Ժողովուրդ». Փաշինյանի համար առանձնահատուկ նշանակություն ունի հենց Սյունիքը 

«Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին

Ադրբեջան

Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) (OCCRP) հաղորդմամբ՝ Ադրբեջանի իշխող վերնախավի ներկայացուցիչները 2012-2014-ն ընկած ժամանակահատվածում կեղծ բրիտանական ընկերությունների միջոցով երկրից մոտ 3 մլրդ դոլար են հանել, ինչն օգտագործվել է եվրոպական տարբեր պաշտոնյաների կաշառելու, ինչպես նաև թանկարժեք ապրանքներ ձեռք բերելու համար:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

OCCRP-ի հետաքննությունների համար հիմք է հանդիսացել մի շարք միջազգային լրատվամիջոցներին անանուն աղբյուրների կողմից տրամադրված բանկային փաստաթղթերը:

Ադրբեջանից կաշառք ստացած եվրոպացի գործիչների մեջ եղել են Գերմանական Բունդեսթագի պատգամավոր, ով Ադրբեջանում բազմաթիվ ընտրախախտումներով կայացած ընտրությունների վերաբերյալ դրական զեկույց է պատրաստել, ԵԽԽՎ անդամ, ով փորձել է խոչընդոտել Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցի ընդունմանը և Նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրեն, բուլղարացի քաղաքական գործիչ Իրինա Բոկովան և նրա ամուսինը՝ «Ադրբեջանը հանդուրժողականության տարածք» խորագրով ցուցահանդեսը կազմակերպելու համար: Եվրոպայում Ադրբեջանի հեղինակությունը բարձրացնելու նպատակով եվրոպական գործիչներին կաշառելու գործելաոճին ադրբեջանցի դիվանագետները տվել են «խավիարային դիվանագիտություն» անվանումը: Նախկինում էլ «խավիարային դիվանագիտության» շրջանակում ադրբեջանցի պաշտոնյաները թանկարժեք իրերի և մեծ քանակությամբ սև խավիարի միջոցով փորձել են կաշառել և ազդել տարբեր երկրների ներկայացուցիչների որոշումների վրա, որոնք կարևոր են եղել Ադրբեջանի համար: Ի տարբերություն նախկինում տարված «խավիարային դիվանագիտության», երբ կաշառքները հիմնականում նվերների և սև խավիարի տեսքով էին, Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) կողմից կատարված վերջին բացահայտումներում խոսքը բացառապես գումարային կաշառքների մասին է, որոնք, ըստ պնդումների, գողացվել են ադրբեջանական ամենամեծ՝ Ադրբեջանի միջազգային բանկի ավանդատուներից: Այս ամենի արդյունքում Ադրբեջանի միջազգային բանկը 2017 թ. սնանկ ճանաչվեց և չկարողացավ անգամ կատարել իր պարտավորությունները: Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված օտարերկրյա ապօրինի գործողությունների վերաբերյալ OCCRP-ի կատարած նոր բացահայտումները ստացել են «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը:

«Ադրբեջանական լվացքատան» հետ կապված բացահայտումներին անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի հոդվածագիր Ռոման Անինը:

Նա նշել է, որ Ադրբեջանից դուրս բերված գումարների մեծ մասը փոխանցվել է Ադրբեջանի միջազգային բանկից:

 «Որքանով մեզ հայտնի է, փոխանցված գումարների մեծ մասը՝ 1,4 միլիարդ դոլարը փոխանցվել է Ադրբեջանի միջազգային բանկից:  Մենք կարծում ենք, որ այդ գումարները ադրբեջանցի ավանդատուների գումարներն են, այսինքն՝ այդ գումարները գողացվել են Ադրբեջանի քաղաքացիներից: Այդ գումարները հիմնականում փոխանցվել են տարբեր երկրներից քաղաքական գործիչների, որոնք զբաղվել են ադրբեջանական լոբբիով: Նրանց առաքելությունը հիմնականում եղել է այն, որ կանխեն ԵՄ-ի կողմից Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների ծանր վիճակի քննադատությունը, փորձեն բարձրացնել Ադրբեջանի հեղինակությունը: Այս առաջնային խնդիրներից բացի, այդ գումարներն օգտագործվել են նաև այլ նպատակներով, օրինակ՝ դրանցից վճարվել են երկրի վարչապետի ընտանիքի բժշկական ծախսերը»,-նշել է փորձագետը:

 Ռոման Անինը առանձնացրել է այն դեպքերը, երբ Ադրբեջանը եվրոպացի գործիչներին կաշառելու միջոցով կարողացել է հաջողության հասնել:

 «Եթե վերցնում ենք գերմանացի պատգամավոր Էդուարդ Լիտներին կաշառելու դեպքը, ապա Ադրբեջանի իշխանությունները հասել են իրենց նպատակին: Էդուարդ Լիտները 2012 թ. Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ գլխավորել է դիտորդական հանձնաժողովը և  բազմաթիվ խախտումներով ուղեկցված ընտրությունների վերաբերյալ դրական եզրակացություն է տվել՝ նշելով, որ ընտրությունները կազմակերպված են եղել բոլոր չափանիշներին համապատասխան: Նա նշել էր նաև, որ Ադրբեջանում տեղի ունեցած ընտրություները ոչնչով չեն զիջել Գերմանիայում կազմակերպված ընտրություններին: Ադրբեջանի քայլերն իրենց արդյունքն են տվել նաև իտալացի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեի հետ կապված: Նա պետք    է զբաղվեր Ադրբեջանի լոբբիով և կանխեր ԵԽԽՎ-ում Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցի ընդունումը, ինչը նրան հաջողվեց: Ադրբեջանի այս հարցերում կատարված «ներդրումները» տվել են իրենց արդյունքները, սակայն դրանք ներդրում անվանել չի կարելի, դրանք հասարակ կաշառք են եղել: OCCRP-ի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանին մատուցած ծառայությունների համար Լետները ստացել է 61 հազար, իսկ Վոլոնտեն՝ 3 մլն եվրո»,-նշել է Անինը:

 Անինն ընդգծել է այն հանգամանքը, որ, եթե մինչև 2012 թ. Ադրբեջանի վարած «խավիարային դիվանագիտությունը» հիմնականում իրականացվում էր նվերների և խավիարի միջոցով, ապա վերջին բացահայտումները վերաբերում են միայն գումարով տրված կաշառքներին:

«Վերջին բացահայտումներում խոսքը միայն գումարների մասին է: Մենք տեսնում ենք դեպքեր, երբ ադրբեջանցի քաղաքական գործիչներն իրենց համար շքեղ գնումներ են կատարել, բայց մեզ հայտնի չէ, գումարներից բացի, այդ շքեղ իրերը նույնպես որպես կաշառք տրվել են, թե ոչ»,-ասել է նա:

 Փորձագետը հնարավոր է համարել, որ «Ադրբեջանական լվացքատան» գործով բացահայտումների արդյունքում կլինեն նաև պատժվողներ:

 «Այս ամենի վերաբերյալ արձագանքները բավականին զարմանալու ու հաճելի են, քանի որ այս իրավիճակը քննարկվեց ԵԽԽՎ նիստում, և հայտարարություն եղավ անհրաժեշտ հետաքննության մասին: Տվյալների հաստատման դեպքում հուսով ենք, որ  ադրբեջանական պաշտոնյաների գործողությունները կդատապարտվեն: Ես կարծում եմ, որ հետաքննություններ են սկսվելու եվրոպական մի շարք երկրներում: Ես վստահ եմ, որ հետաքննություններ կարող են սկսել Դանիայում, Էստոնիայում և կարծում եմ, որ որոշ ադրբեջանական քաղաքական գործիչներ չեն կարող խուսափել Եվրոպական Միությունում հնարավոր պատժամիջոցներից»,-հայտարարել է Անինը:

Ռոման Անինն անդրադարձել է բրիտանական ընկերությունների մասնակցությանը փողերի լվացման սխեմաներում, և նշել, որ բրիտանական ընկերությունների կարելի է հանդիպել փողերի լվացման բացահայտված ցանկացած գործում:

 «Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայում ընկերություններ հիմնելուն, այնտեղ ընկերություն հիմնելու համար պահանջվում են նվազագույն վարչարարություն, նվազագույն հարկեր, ուստի բրիտանական ընկերությունների կարող ենք հանդիպել ցանկացած փողերի լվացման բացահայտված սխեմայում: Իրականում բրիտանական իշխանությունները փորձում են որոշակի ջանքեր գործադրել, որպեսզի իրենց ֆինանսական գործիքները չօգտագործվեն նման հանցագործությունների համար, սակայն մինչ օրս չի հաջողվել վերջ տալ նման դեպքերին»,-եզրափակել է լրագրող-փորձագետ Ռոման Անինը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՆԱՏՕ-ում Եվրոպան աստիճանաբար կնվազեցնի կախվածությունը ԱՄՆ-ից․ ՌյուտեՓետրվարի 7-ից ընտրակաշառքի գործով 14 վարույթով կա 67 ձերբակալված. Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ) Խաղաղության խորհուրդը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չպետք է զենք փոխանցի ԻսրայելինԲոլթոնը Թրամփին կոչ է արել խստացնել ճնշումը Իրանի նկատմամբԿԸՀ-ն Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համար միջնորդություն չի ստացելԻնչո՞ւ են իրավապահները խուզարկում Մարտուն Գրիգորյանի տունը Սուտ եք ասում, ի՞նչ է նշանակում հանձնել եք Տիգրանաշենը, հարցը սահմանազատմամբ պիտի լուծվի (տեսանյութ)Hindustan Times. Մոդին կարգադրել է էներգետիկ անվտանգություն ապահովել ՀնդկաստանումՆիկոլը բանդիտ է․ Երվանդ Բոզոյան Կհրահրի բախումներ, որ չեղարկի ընտրությունները․ ի՞նչ սցենար է պատրաստում Փաշինյանը (տեսանյութ)ԱՀԿ-ն հանտավիրուսի ավելի լայնածավալ բռնկման նշաններ չի տեսնում Քննչական գործողություններ՝ Անդրանիկ Թեվանյանի կուսակցության գրասենյակում (տեսանյութ)Մեքսիկայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ԱՄՆ սահմանին միգրանտների ձերբակալությունները հասել են վերջին 50 տարվա ամենացածր մակարդակին Միլիոնավոր պարգևավճարներից մինչև բյուջետային սառեցում․ քանդված պատրանքներ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի շուրջ Newsweek. ԱՄՆ-ը օդ է բարձրացրել 13 կործանիչ՝ ԱԹՕ-ները որսալու համար21-ամյա կինը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանելիս դուրս է նետվել մեքենայից և մահացել․ ՆԳՆԽաբված նախընտրական խոստումներ․ Ինչպես Փաշինյանի դատական համակարգի բարեփոխումները դարձան ՀՀ-ում արդարության պատրանքԹրամփը հրաժարվել է Գրենլանդիան ուժով զավթելու գաղափարից․ ԱՄՆ դեսպանՄիջազգային հանրությունը պետք է դատապարտի ադրբեջանական վանդալիզմի դրսևորումները Լեռնային Ղարաբաղում. ՇարմազանովՓաշինյանը Վեհափառին «հեռացնելու» հարցը հիմա էլ թողնում է «ժողովրդի կամքին» Այս տարի ոչ միայն նախարար եմ, այլև ծնող, ուզում եմ բոլորիդ դիմել, ինչպես կդիմեի աղջկաս․ ԱնդրեասյանՌուբիոն և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը քննարկել են Իրանը, Հորմուզի նեղուցը և Եվրոպայում անվտանգությունը «Ժողովուրդ, Ձեզանից թաքուն դիրք են հանձնում»․ սուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔԿ «ՀայաՔվե»-ն պահանջում է չեղարկել Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը առաջիկա ընտրություններին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում․ Մասյացոտնի թեմ Դիմակավորված անձինք ներխուժել են ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տուն«Մայր Հայաստանի» գրասենյակում քննչական գործողությունները շարունակվում են․ Արեգնազ ՄանուկյանԱնկլավների թեմայից չենք կարող հրաժարվել, որովհետև ինքներս ունենք անկլավ՝ Արծվաշենը․ ոչ մեկը չի կարող ՀՀ ինքնիշխան տարածքից հրաժարվել․ Փաշինյան «Ժողովուրդ». Փաշինյանի համար առանձնահատուկ նշանակություն ունի հենց ՍյունիքըԵս հայ ժողովրդին չեմ հարցրել, թե ինչու չեք զոհվել, այլ՝ Ղարաբաղի քաղաքական փսևդոէլիտային է հարցս ուղղված․ Փաշինյան «Հրապարակ»․ ՀՀԿ-ն գործում է «տակից» Հնարամիտ արցախցիները գտել են տարբերակը. «Հրապարակ»«Հրապարակ». ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդհատակ է անցելՆիկոլ Փաշինյանի քարոզչական վարքագիծը կտրուկ փոխվել է. «Ժողովուրդ»ՔՊ-ն գործի է դրել ծանր հրետանին. «Հրապարակ»Հրատապ. ԱԱԾ-ն այս պահին Անդրանիկ Թևանյանի գործով խուզարկություն է իրականացնում (տեսանյութ) Ինչպես է ՔՊ-ի Հերիքնազ Տիգրանյանի կարողությունը աճել քաղաքական «նահանջի» ֆոնին. «Ժողովուրդ»ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս նախընտրական ճեպազրույցովՍյունիքի մարզպետը գործի է դրել ամբողջ վարչական ռեսուրսը. «Ժողովուրդ»Իսրայելը դիտարկում է Ստամբուլում իր հյուպատոսությունը փակելու հարցը Հերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսք՝ պայմանավորված ձնհալքի և տեղումների ինտենսիվությամբ Հրդեհ Լեռնապատ գյուղում Խավարասերը դարձել է հնդիկ երիտասարդության խորհրդանիշըՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Թրամփը հիացած է ՊուտինովՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ ճնշման ֆոնին՝ հայտարարել է Կուբայի հետ համերաշխության մասինՏպավորություն ունեմ, որ ՀՀ քննչական կոմիտեն շփոթվել է Անդրանիկ Քոչարյանի փոխարեն Անդրանիկ Թևանյանի դեմ է քրեական գործ հարուցել․ Էդգար ՂազարյանԻրանը սպասվածից արագ է վերականգնում ռազմական արդյունաբերական բազան. CNNՍիրիան առաջին անգամ կմասնակցի G7-ի գագաթնաժողովինՌուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունը հասել է Սառը պատերազմի մակարդակին․ ԵԱՀԿ մշտական ​​ներկայացուցիչՌուսաստանը լիովին հանձնառու է օգնել Թեհրանին և Վաշինգտոնին. Զախարովա
Ամենադիտված