Թրամփը սպառնացել է այն երկրներին, որոնք ԱՄՆ անլեգալների են «ուղարկում»
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է զրկել աջակցությունից այն երկրներին, որոնք անլեգալ միգրանտների են ուղարկում Միացյալ Նահանգներ։ Այս մասին հաղորդում է CBS News հեռուստաընկերությունը։
«Ես կկարգադրեմ, որպեսզի, երբ երկրները մեզ օգտագործում են, իրենց մարդկանց մեզ ուղարկելով, մենք այլևս նրանց օգնություն չտրամադրենք»,– ասել է Թրամփը։
Նա նաև ընդգծել է, որ միգրացիոն բարեփոխումների հարցում ԱՄՆ կառավարությանը երկրի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների աջակցությունն է անհրաժեշտ։
Նրա խոսքերով՝ ԱՄՆ–ին «երկրի անվտանգությունն» է պետք։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)