Խուզարկում են ԵԿՄ գլխավոր մասնաշենքը
Հասարակություն
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6–րդ վարչություն) աշխատակիցներն այս պահին խուզարկություն են անցկացնում «Երկրապահ կամավորների միության» գլխավոր մասնաշենքում` Արշակունյաց պողոտայում:
Նշենք, որ բացի Արմավիրի մարզի Արշալույս գյուղում գտնվող ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող ամառանոցից՝ ոստիկանները պահածոյացված մսի բեռներով մեքենաներ էին հայտնաբերել նաև հունիսի 18-ին Երևանի Սողոմոն Տարոնցի 22 հասցեի ավտոկայանատեղիում։ Ըստ տեղեկությունների՝ այդ բեռները տեղափոխվել են ԵԿՄ շենքից Մանվել Գրիգորյանի կնոջ՝ գեներալ Նազիկ Ամիրյանի հրահանգով։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան