«Սասնա Ծռերի» բախտն այս անգամ չբերեց
Այսօր՝ հունիսի 20-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, ընթանում էր «Սասնա Ծռեր» զինված խմբավորման հերթական դատական նիստը։
Նիստին ներկա էին նաև ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն և Սերգեյ Բագրատյանը։ Վերջիներս անձնական միջնորդություն էին ներկայացրել ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը փոխելու համար։ Նաիրա Զոհրաբյանն անձամբ ելույթ ունեցավ դատարանում՝ մեկ անգամ ևս ընդգծելով իրենց դիրքորոշումը։
Դատարանը, սակայն, չբավարարեց միջնորդությունները։ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը չփոխվեց։
Դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց, որ Գագիկ Եղիազարյանի վարքագիծը թույլ չի տալիս մտածել, որ նա ազատության մեջ լինելիս կդրսևորի պատշաճ վարքագիծ։ Նրա պարագայում չկա նաև առողջական խնդիր կամ ընտանիքի անդամների հետ կապված խնդիրներ, որոնք հնարավորություն կտային փոխել խափանման միջոցը։
Դատարանը մինչ այս էլ մի քանի անգամ մերժել էր նրա խափանման միջոցները փոխելը, թեպետ այս անգամ կային նաև պատգամավորների միջնորդություններ, սակայն դրանք չօգնեցին Գագիկ Եղիազարյանին։
Միչև այսօր «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներից 9-ը ազատ են արձակվել, բայց ազատումների շղթան, կարծես թե, կանգնեց։
Հիշեցնենք, որ Գագիկ Եղիազարյանը կալանքի մեջ է գտնվում շուրջ երկու տարի։ Նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 219 մասի առաջին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)