Նիկոլ Փաշինյանը «Թվային Հայաստան»-ի հոգաբարձուների խորհրդի անդամներ է նշանակել
Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակելու և անհատական կազմը հաստատելու մասին:
«Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 926-Ն որոշման հավելվածի 4.3-րդ կետի՝
«Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակել. ՀՀ վարչապետի խորհրդական Վ.Հովհաննիսյանին, ՀՀ ֆինանսների նախարար Ա.Ջանջուղազյանին, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վ.Աբրահամյանին, ՀՀ արդարադատության նախարար Ա.Զեյնալյանին, ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ա.Հակոբյանին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Ա.Մինասյանին»,-ասված է համապատասխան որոշման մեջ:
Նշենք նաև,որ ըստ այդ որոշման՝ Նիկոլ Փաշինյանը «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»